Լրահոս 24/7

Կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջով դիմել է 43 քաղաքացի

Հայաստանում 2023 թվականի դրությամբ 43 քաղաքացի դիմել է կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջով: Օրենքում կատարվող փոփոխություններով՝ քաղաքացիներն առաջիկայում նման պահանջով պետք է դիմեն ոչ թե Առողջապահության նախարարություն, այլ Միասնական սոցիալական ծառայություն։

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովում ներկայացրեց Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը:

Ներկայումս կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում Առողջապահության նախարարության կողմից տրված եզրակացության հիման վրա մասնակիցն իրավունք ունի ներկայացնելու իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցների՝ ամբողջությամբ ստանալու պահանջը:

Գործող օրենսդրության համաձայն՝ յուրաքանչյուր դեպքի համար Առողջապահության նախարարի հրամանով ստեղծվում է մասնագիտական հանձնաժողով, որն իրականացնում է ցանկում ներառված հիվանդությունների և քաղաքացու ախտորոշման համապատասխանության որոշման գործառույթ և տրամադրում է եզրակացություն:

Ըստ փոխնախարարի՝ սա առաջացնում է լրացուցիչ փաստաթղթաշրջանառության և Առողջապահության նախարարության՝ որպես քաղաքականություն մշակող մարմնի համար ոչ բնորոշ գործառույթ է:

«Որոշումն ուժի մեջ է մտել 2015 թվականից: Մինչև օրս դիտվում է քաղաքացիների դիմելիության զգալի աճ: Մասնավորապես, եթե 2017-2018թթ դիմել է 2 քաղաքացի, ապա 2023 թվականին՝ 43: Նախագծով նախատեսվում է տվյալ գործառույթը վերապահել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությանը»,-ասաց փոխնախարարը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը նշեց, որ քաղաքացիների հարմարավետության տեսանկյունից ճիշտ է, որ այս գործառույթը նույնպես իրականացնի Միասնական սոցիալական ծառայությունը, որ քաղաքացին կենսաթոշակային գրեթե բոլոր հարցերով դիմի այս ծառայությանը:

Քաղաքացին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք ունի, եթե առկա են որոշակի հիվանդություններ: Այդպիսի հիվանդությունների ցանկը սահմանել է կառավարությունը, դրանում ներառված են, օրինակ՝ չարորակ նորագոյացությունները, նյարդային համակարգի որոշ հիվանդությունները, շաքարային դիաբետը` դեկոմպենսացված փուլում և այլն:

Թիվ 1

Recent Posts

Այդքան երիտասարդ տարիքում էլ ով ունի կուրծքն այդքան մեդալներով ծածկելու հնարավորություն. Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրել է. «ՀՀ կառավարությունը պետք է օրենսդրական նախաձեռնությամբ և հաստատի գեներալիսիմուս բարձրագույն…

2 hours ago

Թունավոր փրփուրը ծածկել է Նյու Դելիի Յամունա գետը

Հնդկաստանում սուրբ համարվող Յամունա գետը Նյու Դելիով հոսելիս ծածկվել է սպիտակ փրփուրի հաստ շերտով։ Ինչպես…

2 hours ago

«ՀՀ վարչապետի գավաթ»․ Փաշինյանը ներկա է գտնվել պարգևատրման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Էջմիածնում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի…

2 hours ago

Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում…

3 hours ago

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ասել է, թե երբ Ուկրաինան կստանա Mirage 2000 ինքնաթիռ

Առաջին Mirage 2000 ինքնաթիռը Կիև կմատակարարվի 2025 թվականի սկզբին, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար…

3 hours ago

«Նախատեսվում է ստեղծել զբոսաշրջային 7 կլաստեր»․ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 19-ին այցելել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք, որտեղ…

4 hours ago