Լրահոս 24/7

Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը։ Քննարկվել են ԱԶԲ խորհրդատվական առաքելության կողմից մշակվող բնակարանաշինական ծրագրերի իրագործման գաղափարները՝ պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքով։ Այդ մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից:

«ԱԶԲ գործընկերները ներկայացրել են ծրագրի իրագործելիության վերլուծությունն ամբողջացնելու նպատակով կատարվող աշխատանքը, կառուցապատողների, բանկերի և շահագրգիռ այլ կողմերի հետ հանդիպումների, առկա տվյալների ուսումնասիրությունների արդյունքում նախանշված մոտեցումները։ Նախնական առանձնացվել են բոլոր կողմերի համար ծրագիրը հետաքրքիր դարձնելու բաղադրիչներ։

Դիտարկվել են համայնքների ներգրավման, փաստաթղթային գործընթացների արագ կազմակերպման հնարավորությունները։Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուներն առաջարկել են լրացուցիչ մեխանիզմներ նախատեսել ծրագրի արդյունավետ իրագործման համար։ Նրանք կարևորել են շահառուների խմբի հստակեցումը, տարածքների ճիշտ ընտրությունը՝ համաչափ զարգացման, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի պահանջներից ելնելով։

Այդ նպատակով որպես ուղեցույց կարող են ծառայել միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերը, որոնք Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ մշակվում են հանրապետության բոլոր մարզերի համար։

ԱԶԲ ներկայացուցիչները հետաքրքրվել են նաև կոմիտեի համակարգմամբ իրականացվող հանրային ծառայողներին բնակարանով ապահովման ծրագրով, դիտարկել մշակված մեխանիզմները։

Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուները պատրաստակամություն են հայտնել համագործակցելու ԱԶԲ գործընկերների հետ և շարունակելու աշխատանքային քննարկումները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Թիվ 1

Recent Posts

Այդքան երիտասարդ տարիքում էլ ով ունի կուրծքն այդքան մեդալներով ծածկելու հնարավորություն. Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրել է. «ՀՀ կառավարությունը պետք է օրենսդրական նախաձեռնությամբ և հաստատի գեներալիսիմուս բարձրագույն…

7 hours ago

Թունավոր փրփուրը ծածկել է Նյու Դելիի Յամունա գետը

Հնդկաստանում սուրբ համարվող Յամունա գետը Նյու Դելիով հոսելիս ծածկվել է սպիտակ փրփուրի հաստ շերտով։ Ինչպես…

7 hours ago

«ՀՀ վարչապետի գավաթ»․ Փաշինյանը ներկա է գտնվել պարգևատրման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Էջմիածնում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի…

7 hours ago

Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում…

8 hours ago

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ասել է, թե երբ Ուկրաինան կստանա Mirage 2000 ինքնաթիռ

Առաջին Mirage 2000 ինքնաթիռը Կիև կմատակարարվի 2025 թվականի սկզբին, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար…

8 hours ago

«Նախատեսվում է ստեղծել զբոսաշրջային 7 կլաստեր»․ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 19-ին այցելել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք, որտեղ…

9 hours ago