Լրահոս 24/7

ՌԴ-ն համամիտ է ԵԱՏՄ-ում ՀՀ-ի հռչակած առաջնահերթություններին

Ռուսաստանը համամիտ է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) իր նախագահության տարվա համար Հայաստանի հռչակած առաջնահերթություններին և պատրաստ է աջակցել դրանց իրականացմանը, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Մենք ուշադիր ուսումնասիրել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած ինտեգրման հետագա զարգացման առաջնահերթությունները։ Դրանք մեծապես համընկնում են ռուսական կողմի դիրքորոշման հետ։ Մենք պատրաստ ենք լիարժեք աջակցություն ցուցաբերել դրանց իրականացման համար», – Միշուստինի խոսքը մեջբերել է ՏԱՍՍ-ը։

2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանը ստանձնել է Եվրասիական տնտեսական միության մարմինների նախագահությունը և մեկ տարի նախագահելու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահել է ԵԱՏՄ երկրների վարչապետների նիստը՝ շեշտելով ԵԱՏՄ-ում ընդհանուր էներգետիկ շուկա ձևավորելու կարևորությունն ու գործընկերներին կոչ անելով այդ հարցում փոխզիջումային պայմանավորվածությունների հասնել։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Քննարկել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև համագործակցության առկա ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ նախագահի՝ Միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին:…

9 minutes ago

Քննարկվել է տարածաշրջանային խաղաղության ապահովման հարցեր

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 5-9-ը Տաշքենդում տեղի ունեցող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի…

37 minutes ago

Մհեր Սահակյանը ալկոհոլ կամ թմրանյութ օգտագործած չի եղել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան դեպքից 3 ամիս անց ՀՀ քննչական կոմիտեն ստացել…

57 minutes ago

Դատարանը փոխել է Արսեն Կարոյանի խափանման միջոցը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը 2 ամսով կալանավորվել է։ Այս մասին…

1 hour ago

Ամերիկյան «լեռը երկնեց եւ իսրայելական մուկ ծնեց»

«Վարչապետ Նաթանյահուն հայրենիք է վերադառնում դատարկաձեռն»,- գրել է Վաշինգտոն այցի ժամանակ նրան ուղեկցած՝ Ynet պարբերականի…

2 hours ago

Ականների պայթեցման աշխատանքներ են կատարվելու

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ապրիլի 8-10-ն ընկած ժամանակահատվածում Տավուշում իրականացվելու են սահմանազատման և սահմանագծման…

2 hours ago