Թուրքիայի Գազիանթեփ նահանգում ուղղաթիռ է կործանվել, երկու օդաչուները զոհվել են, «X» սոցիալական ցանցում գրել է այդ երկրի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
«Ոստիկանության գլխավոր վարչության ավիացիոն վարչության ուղղաթիռը, որը Հաթայից Գազիանթեփ էր թռչում, վթարի է ենթարկվել Գազիանթեփ նահանգի Քարթալ գյուղի մոտ: Զոհվել է երկու օդաչու, վիրավորվել է մեկ տեխնիկ»,- գրել է նախարարը։
Վթարի պատճառի մասին չի հաղորդվում։














