«Հունվարի վերջին, փետրվարի սկզբին ԿԽՄԿ-ն հերթական անգամ տեսակցել է Բաքվում պահվող այն բոլոր հայերին, որոնց անունները հաստատել են Ադրբեջանի իշխանությունները». Radar Armenia-ի հետ զրույցում ասել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին։
Ամատունու խոսքով՝ տեսակցությունների շրջանակում բոլորին հնարավորություն է տրվել կապվել ընտանիքի հետ։














