Լրահոս 24/7

Հայաստան բառի հետ ի՞նչ խնդիր ունեք. Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթին։

Նա հիշեցրել է, որ Հայաստանի առաջին հանրապետությունը ՀՅԴ միանձնյա կառավարման շրջանում կորցրել է իր տարածքների մեծ մասը, հետո՝ անկախությունը. «Փաստ ա, չէ՞։

ՔՊ-ն չէր 1920թ. կառավարում, երբ Հայաստանը կորցրեց իր անկախությունը»։

Նա ընդդիմադիրներից հետաքրքրվեց՝ ի՞նչ խնդիր ունեն Հայաստան բառի հետ, որ դեմ են «Հայաստանի պատմություն» անվանումով առարկային.

«Մեր պատմությունը պատմություն է Հայաստանի մասին, ի՞նչ խնդիր կա։ Երբ ասում եք՝ հակադրում եք ժողովրդին պետությանը, դուք եք հակադրում, որովհետև, մեր տեսանկյունից, հայ ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը և Հայաստանն անբաժան են։ Չի կարող լինել ժողովրդի շահ, որն անջատ է Հայաստանի շահից։ Ի դեպ, չի կարող լինել Հայաստանի շահ, որն անջատ է հայ ժողովրդի շահից։ Ինչո՞ւմ է խնդիրը»։

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

4 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

5 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

5 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

5 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

6 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

6 hours ago