Ավտովթարից մահացել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանը. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։
Այվազյանը ծնվել է 1969թ. սեպտեմբերի 14-ին Վանաձորում (նախկինում` Կիրովական):
1988-1989թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1992թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Կիրովականի մասնաճյուղը: Ճարտարագետ: Ճարտարագետ-մեխանիկ:
1997-2001թթ. դասավանդել է Վանաձորի թիվ 13 դպրոցում: 2003թ.` «ՀԿ սեկտորի կարողությունների գնահատում» ծրագրի փորձագետ- գնահատող, 2006թ.` «Թափոնների համապարփակ կառավարման համակարգի ամրապնդումը ՀՀ-ում» ծրագրի փորձագետ:
2008-2019թթ. եղել է Լոռու մարզի «Արմոբիլ» ՓԲԸ անվտանգության ծառայության ղեկավար: 2011 թվականից Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի դասախոս է: 2016-2019թթ.` Վանաձորի ավագանու անդամ:2003-2019թթ.` «Լոռու զարգացման կենտրոն» հկ նախագահ:
2008-2014թթ. Վանաձորի սոցիալական աջակցության տարածքային բաժնին կից սոցիալական աջակցության խորհրդի անդամ է, 2016-2018թթ.` Լոռու մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի, 2018թ.` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին կից հասարակական խորհրդի անդամ:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…