

Հարցին, թե Իրանն ինչպես կարձագանքի Սյունիքի միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի հնարավոր ագրեսիային, այսօր կայացած ասուլիսում Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է.
«Այս տարածաշրջանում միջանցքը բոլորովին այլ իմաստով է ընկալվում, ոչ թե կոմունիկացիայի։ Իրանի դիրքորոշումը հստակ է ճանապարհների ապաշրջափակման հարցում․ դրանք պետք է լինեն տվյալ երկրի ինքնիշխանության ներքո։ Տարածաշրջանը դեպի խաղաղություն կարող է տանել խաղաղության լեզուն։ Թե ինչ զարգացումներ են հավանական, կարծում եմ՝ դրանց վրա չենք կարող դիտարկումներ անել։ Մեր դիրքորոշումը խիստ հստակ է. մենք դեմ ենք սահմանների ու աշխարհաքաղաքական փոփոխություններին և ռազմական ու քաղաքական ճանապարհներով, մեր վարքագծով ու քայլերով կարտահայտենք նման փոփոխությունների հանդեպ մեր անհանդողականությունը։ Իսկ թե ինչպես կվարվենք Հայաստանի տարածքում, դա արդեն պայմանավորված կլինի Հայաստանի կառավարության դիրքորոշմամբ»։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…