

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն իր կայքում հրապարակել է հետևյալ հաղորդագրությունը.
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն արդեն 20-րդ տարին իրականացնում է «Մանկապատանեկան գրքի երևանյան» ցուցահանդես-տոնավաճառը։ Հոբելյանական ցուցահանդես-տոնավաճառը կանցկացվի փետրվարի 19-21-ը, իր ստեղծման վայրում՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում։
«Մանկապատանեկան գրքի երևանյան» 20-րդ ցուցահանդես-տոնավաճառի բացման արարողությունն ու միջոցառումների մեկնարկը կտրվի փետրվարի 19-ին՝ Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։ 2008 թվականից այս օրը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես «Գիրք նվիրելու օր»։
Նշենք, որ բացման շրջանակում տեղի կունենա «Տարվա լավագույն ընթերցող» մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Կպարգևատրվեն գրադարանի՝ 2023 թվականի լավագույն ընթերցողները: Հոբելյանական ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում կանցկացվեն բազմաբնույթ միջոցառումներ՝ տարբեր հետաքրքրությունների և տարիքային խմբերի երեխաների համար։ Այցելուները կմասնակցեն գրքերի ցուցադրությանը, երեխաները ներկա կլինեն շնորհանդեսների, կհանդիպեն ժամանակակից մանկագիրների և նկարազարդողների հետ, հնարավորություն կունենան հոգեբանի հետ խոսելու մանկական ընթերցանության կարևորության և առանձնահատկությունների մասին։ Երեք օր շարունակ երեխաների համար կկազմակերպվեն ինտերակտիվ խաղեր, թեստ-առաջադրանքներ, վիկտորինաներ, հեքիաթապատումներ, վարպետության դասեր, գրքերի նկարազարդումներ, թատերական ու տիկնիկային ներկայացումներ, մուլտֆիլմերի դիտումներ, երաժշտական ունկնդրումներ:
Գրադարանի հարկի ներքո իրենց մանկապատանեկան գրականության հավաքածուներով կներկայանան հայաստանյան հրատարակչություններն ու գրատները: Այցելուները հնարավորություն կունենան ցուցահանդես-տոնավաճառին մասնակից հրատարակչություններից ձեռք բերել մանկապատանեկան գրքեր՝ հատուկ զեղչերով:
Տեղեկացնենք նաև, որ այս տարի ևս կանցկացվի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նախաձեռնությամբ իրականացվող «Քո առաջին գիրքը» գրական արշավը․ գրադարանի աշխատակիցները տոնավաճառի օրերին ծննդատներից դուրս գրվող նորածիններին և նրանց մայրիկներին կնվիրեն գրքեր։
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նախաձեռնած «Մանկապատանեկան գրքի երևանյան» ցուցահանդես-տոնավաճառի նպատակն է մանուկների, պատանիների շրջանում խթանել հետաքրքրությունը գրքի և ընթերցանության նկատմամբ, տարաբնույթ, ինտերակտիվ միջոցառումների միջոցով մեկ անգամ ևս երեխաների ուշադրությունն ուղղել դեպի գրական ստեղծագործությունները։
Հատկանշական է, որ այս կարևոր նախաձեռնությունը երկու տասնամյակ շարունակ մեկտեղում է մանկապատանեկան գրականության ողջ գունապնակը՝ հնարավորություն ընձեռելով մեկ հարթակում հանրությանը ծանոթանալու մանկապատանեկան գրքի նորություններին և գրական արտադրանքի արդի միտումներին։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…