

Միայն այս տարվա հունվարին աֆրիկյան 10 երկրներում գրանցվել է խոլերայի 26 հազար դեպք և մահվան 700 դեպք. վտանգը շատ մեծ է, որ այս հիվանդությունն այլ երկրներում ևս կտարածվի, Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աֆրիկյան բյուրոյի ներկայացուցիչ Ֆիոնա Բրական։
«Այս տարվա առաջին չորս շաբաթվա ընթացքում ԱՀԿ-ի Աֆրիկայի տարածաշրջանի 10 երկրներ հաղորդել են հիվանդության ավելի քան 26 հազար դեպքի և մահվան 700 դեպքի մասին, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է 2023 թվականի այդ նույն ժամանակահատվածում գրանցված դեպքերի թիվը», – ԱՀԿ-ի ներկայացուցչի խոսքն է մեջբերել «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ներկայում բռնկումներ կան Զամբիայում, Զիմբաբվեում, Մոզամբիկում, Տանզանիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Եթովպիայում և Նիգերիայում, մանրամասնել է Բրական։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…