Լրահոս 24/7

Հայաստանին՝ հայի ձեռքո՞վ

Ինչու՞ Բաքվում կալանավորված Ֆրանսիայի «արտաքին հետախուզության ռեզիդենտի» ճակատագիրը հատկապես ծագումով հայ լրագրող Լեո Նիկոլյանին է հետաքրքրում: Բաքվի մամուլն արդեն մի քանի անգամ անդրադարձել է նրա հոդվածներին, որտեղ վերջինս մեղադրանքներ է հնչեցնում Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցների հասցեին, որոնք, իբր, նրան ներքաշել են «գործակալական ցանցի մեջ»: Լեո Նիկոլյանը բացառիկ հարցազրույց է ունեցել կալանավորված ֆրանսիացու հոր հետ, որը պնդել է, թե որդին դարձել է «Ֆրանսիայի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հակասության զոհը»: Ֆորմալ առումով Իլհամ Ալիեւը Ֆրանսիայի հետ հարաբերությունների լարվածությունը բացատրում է պաշտոնական Փարիզի «բացահայտ հայամետ դիրքորոշմամբ»: Ստացվում է, որ ֆրանսիացի մանր գործարարը Բաքվում կալանավորվել է Ֆրանսիայի նախագահի «բացահայտ հայամետ կողմնորոշման» պատճառո՞վ: Կալանավորվածի հոր հետ Լեո Նիկոլյանի հարցազրույցից այդ տպավորությունն է մնում: Համենայն դեպս, հազարավոր ֆրանսիացիներ, որ Լեո Նիկոլյանին ընթերցում են, իրենց համաքաղաքացուն վիճակված փորձությունը կարող են այդպես ընկալել:

Ավելի բացահայտ է գործում Ռուսաստանի տեղեկատվաքարոզչական մեքենան: Մարգարիտա Սիմոնյանի սոցցանցային գրառումները հայտնի են: Ներգրավվել է նոր դերակատար՝ Regnum-ի մեկնաբան Գեւորգ Միրզայանը, որը «երեք ստի» մեղադրանք է ներկայացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ընդհանրացրել, որ Հայաստանը չի կարող Ռուսաստանից անկախ անվտանգային համակարգ ստեղծել, եւ «որքան հայ ժողովուրդը դա շուտ հասկանա, այնքան լավ կլինի նրա համար»: Ռուսաստանցի մեկնաբանի իրավունքն է՝ համաձայնել Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուղեգծին, ընդունել այն կամ մերժել՝ որպես քաղաքագետ, ոլորտի գիտակ կամ Ռուսաստանի Դաշնության ուժային կառույցների հետ աֆիլացված քարոզիչ: Բայց որոշում կայացնելու իրավունքը Հայաստանի քաղաքացունն է, նրան խորհուրդներ տալու, առավել եւս՝ նրբաքողարկված սպառնալիքներ հասցեագրելու անհրաժեշտություն չկա:

Իսկ առավել անընդունելին հեղինակի այն դիտարկումն է, որ Հայաստանի Զինված ուժերը «փաստացի կազմավորվել են խորհրդային 7-րդ բանակի հիմքի վրա»: ԽՍՀՄ նախկին հանրապետություններն էլ իրենց տարածքում տեղաբաշխված սպառազինությունների հարցը պայմանագրային հիմունքներով կարգավորել են Միության իրավահաջորդ Ռուսաստանի հետ: Հայաստանի դեպքում նման պայմանագիր ստորագրվել է 1992 թվականի աշնանը, երբ Լեռնային Ղարաբաղում եւ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով արդեն մեկ տարի մարտական գործողություններ էին ընթանում: Հայկական զինված ուժերի նսեմացման այդ փորձը ոչ մի առումով ընդունելի չէ: Նախ` դա պատմական կեղծիք է, քաղաքական նենգափոխում, ապա՝ վիրավորանք մի բանակի հասցեին, որ քառասունչորս օր դիմադրել է ամեն ինչով մի քանի անգամ գերազանցող հակառակորդին, ծանրագույն կորուստներ պատճառել նրան: Եւ դեռ հարց է՝ պատերազմն ինչ ելք կունենար, եթե ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը «չեզոքություն» չընտրեր: Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը չի ասել, թե Հայաստանը հրաժարվում է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունից: Նա միայն նկատել է, որ Ռուսաստանը «օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով» չի կարող լիովին ապահովել Հայաստանի անվտանգային կարիքները: Հայաստանի իրավունքն է՝ լեգիտիմ բոլոր հնարավորություններով ամրապնդել բանակի մարտունակությունը, ձեռք բերել սպառազինություններ: Տգեղ է, երբ Հայաստանին հարվածում են ազգությամբ հայի ձեռքով․ լինի դա Լեո Նիկոլյանը, թե՝ Գեւորգ Միրզայանը: Ֆրանսիայի քաղաքացուն իր երկրի շահը պետք է հետաքրքրի, ռուսաստանցուն՝ Ռուսաստանինը: Այս դեպքում, ցավոք, ստացվում է, որ նրանք սպասարկում են Ադրբեջանի շահը, որովհետեւ երկու դեպքում էլ «խանդում են» հայ-ֆրանսիական հարաբերություններին: Դա Իլհամ Ալիեւի դիրքորոշումն է:

Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

10 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

11 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

13 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

14 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

14 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

15 hours ago