Լրահոս 24/7

ԱԺ-ն քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը

Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնի համար քննարկում է Կարեն Թումանյանի թեկնածության հարցը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Կարեն Թումանյանին:

Խմբակցության անունից թեկնածուին ներկայացրեց Արփինե Դավոյանը:

Թումանյանը մեծ պատիվ համարեց իր համար՝ հավակնելու ԲԴԽ անդամի պաշտոնին:

«Ընտրվելու պարագայում ԲԴԽ անդամի լիազորությունների սահմանում իմ գործունեության հիմնական նպատակն է լինելու նպաստել, որ դատական իշխանության նկատմամբ մեծանա հանրային վստահություն»,-ասաց թեկնածուն:

Թումանյանը դատարանների գործունեության նկատմամբ հասարակական վստահության ձևավորման համար կարևորեց, որ դատարանները գործեն արդյունավետ:

Թեկնածուն մեծապես կարևորեց դատարանների, դատավորների անկախությունը:

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

7 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

7 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

8 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

8 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

8 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

8 hours ago