Լրահոս 24/7

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ նոր ընտրությունների դեպքում ՀՅԴ-ն խորհրդարան չի անցնի

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը բավարար ձայներ չի հավաքի և խորհրդարանում ներկայացվածություն չի ունենա, եթե լինեն նոր ընտրություններ։

Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ ամբիոնից՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ելույթին, որով վերջինս իշխանություններին քննադատում էր ՀՅԴ-ին տարբեր մեղադրանքներ ներկայացնելու համար։

Սիմոնյանը նշեց, որ ինքը հարգանքով է վերաբերվում ՀՅԴ-ին, դաշնակցական բազմաթիվ ընկերներ ունի թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս:

«Բայց դուք եք մսխել Դաշնակցության վարկանիշը: Ի՞նչ եք արել վերջին 30 տարիների ընթացքում Դաշնակցության վարկանիշի հետ։

Ո՞նց ստացվեց այնպես, որ այս գումարման ԱԺ-ի Դաշնակցության կազմն ամենամեծն է՝ այն էլ պատերազմից հետո տեղի ունեցած արտահերթ ընտրություններից հետո դաշինքի միջոցով: Ո՞նց էր ստացվում, որ Դաշնակցությունն 90-ականներից գնալով մսխեց իր ունեցածը. ձեր գործունեությամբ, վերաիմաստավորեք, քննարկենք Մարտի 1-ից հետո Դաշնակցության պահվածքը՝ բոլոր կառավարությունների հետ կոալիցիա կազմելը, պաշտոններ վերցնելը»,-ասաց նա:

ԱԺ նախագահը նշեց, որ Լեռնային Ղարաբաղում ևս Դաշնակցությունն իշխանություն էր վերցրել, դրանից որոշ ժամանակ անց ի հայտ եկավ ԼՂ-ի լուծարման մասին փաստաթուղթը:

«Մինչև այն պահը, որ դուք՝ «Հայաստան» դաշինքը չգա, չկանգնի ու չասի, որ այո, արել ենք Մարտի 1, կեղծել ենք ընտրություններ և այլն, և պատասխանը չստանա, Դաշնակցությունը հաջողության չի հասնելու: Եթե նոր ընտրություններ լինեն, ես չգիտեմ՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը կարող է շատ քիչ ձայն հավաքի, բայց ես վստահ եմ, որ Դաշնակցությունը նույնպես այդ խնդիրն ունենալու է և չի անցնելու Ազգային ժողով»,-ասաց Ազգային ժողովի նախագահը:

Գառնիկ Դանիելյանն իր ելույթում, պատասխանելով Դաշնակցության, դաշնակցականների վերաբերյալ ԱԺ ամբիոնից արված հայտարարություններին, խորհուրդ էր տվել իշխանականներին պատմությունն ավելի լավ ուսումնասիրել:

«Տարիներ ի վեր, չունենալով պետական միավոր, Դաշնակցությունը 1918 թվականի Մայիսյան հերոսամարտերից հետո ստեղծել է Հայաստանի Առաջին Հանրապետությունը»,-նշել էր ընդդիմադիր պատգամավորը:

Թիվ 1

Recent Posts

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…

4 hours ago

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…

5 hours ago

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

5 hours ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

5 hours ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

6 hours ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

6 hours ago