Վրաստանի արեւելքում գտնվող Ասուրեթի գյուղի մոտ օդապարիկը բախվել է բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծին, ինչի հետեւանքով մահացել է երեք մարդ, հաղորդել է Mtavari Arxi հեռուստաալիքը։
Ըստ վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության տեղեկության` դա նախապատրաստական թռիչք էր համաշխարհային ռեկորդ սահմանելու մտադրությամբ։