Լրահոս 24/7

Դարչիաշվիլին հավաստիացրել է, որ Վրաստանը պատրաստ է իր հարևանների համար բանակցությունների հարթակ լինել

Վրաստանի արտաքին գործերի նախարարի թեկնածու Իլիա Դարչիաշվիլին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, որ Թբիլիսին ցանկանում է և պատրաստ է հարթակ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար, հաղորդել է Sputnik գործակալության վրացական ծառայությունը։

«Տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանման առումով Վրաստանը կարևոր քայլ է կատարել «Խաղաղ հարևանություն» նախաձեռնության մեկնարկով։ Մենք պատրաստ ենք շարունակել մեր մասնակցությունն այս ուղղությամբ՝ մեր հարևան երկրների կարիքներին համապատասխան։ Մենք ուզում ենք, որ Թբիլիսին մեր հարևանների համար ապագայում դառնա մի վայր, որտեղ նրանք կարողանան քննարկել երկրների միջև վստահության ձևավորմանը նպաստող արդիական թեմաներ»,- ասել է Դարչիաշվիլին։

Նախարարի թեկնածուն նաև նշել է, որ Վրաստանի կառավարությունը նոր վարչապետ Իրակլի Կոբախիձեի ղեկավարությամբ ևս մտադիր է շարունակել աշխատանքը համաշխարհային հարթակում Հարավային Կովկասի դերի բարձրացման ուղղությամբ։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

8 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

10 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

12 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

12 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

13 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

13 hours ago