

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Nokia ընկերության ներկայացուցիչներին՝ ընկերության Եվրոպայի բջջային ցանցերի գծով փոխնախագահ Պիտեր Վուկովիչի գլխավորությամբ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը:
Ըստ ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրության` Մխիթար Հայրապետյանը ողջունել է հյուրերին, կարևորել Nokia և Ucom ընկերությունների միջև համագործակցությունը՝ ցանցի արդիականացման և ծառայությունների բարելավման տեսակետից, որը կբարձրացնի շարժական կապի հասանելիությունը և կնպաստի տվյալների փոխանցման արագությանն ու թողունակությանը:
Nokia ընկերության ներկայացուցիչն իր ուրախությունն է հայտնել, որ Հայաստանում և կարող է մեկնարկը տալ այն նախագծի իրագործմանը, որը նոր հնարավորություններ կստեղծի որոշ խնդիրների լուծման և մրցակցային դաշտում մարտահրավերների հաղթահարման տեսակետից:
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ այս ամենը շուրջ 1 տարվա հետևողական աշխատանքի արդյունք է և լուրջ ձեռքբերում ընկերության համար:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Nokia և Ucom ընկերությունների միջև առաջիկայում համագործակցության պայմանագիր կստորագրվի:
Նախարարը հաջողություն է մաղթել ընկերություններին նոր մակարդակի գործընկերության ճանապարհին և շեշտել, որ այդ համագործակցությունը դրական փոփոխություն կբերի Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում՝ նպաստելով ենթակառուցվածքների զարգացմանը:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…