Լրահոս 24/7

Քննարկվելու են բազմաթիվ հարցեր, ներառյալ` վիզաների ազատականացման խնդիրը

Եվրոպական խորհուրդը հաղորդագրություն է տարածել, ըստ որի` Բրյուսելում փետրվարի 13-ին կայանալու է ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի հինգերորդ հանդիպումը։

«ԵՄ-ն և Հայաստանը տեսակետներ կփոխանակեն ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման վիճակի և ԵՄ-Հայաստան գործընկերության առաջնահերթությունների, ինչպես նաև ԵՄ-Հայաստան գործընկերության առավել հավակնոտ օրակարգ առաջ մղելու հնարավորության վերաբերյալ:

Կքննարկվեն քաղաքական երկխոսությանն ու բարեփոխումներին, ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանն ու մարդու իրավունքներին, տնտեսական, առևտրային և ոլորտային համագործակցությանը, ինչպես նաև միգրացիային վերաբերող հարցեր, շարժունակության և վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի հեռանկարները:

Այնուհետև մասնակիցները կարծիքներ կփոխանակեն քաղաքական հարցերի, ներառյալ՝ տարածաշրջանային հարցերի և արտաքին և անվտանգության քաղաքականության վերաբերյալ:

Գործընկերության խորհուրդը կնախագահի ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Հայաստանյան պատվիրակությունը կգլխավորի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը»,- ասված է հայտարարության մեջ։

Թիվ 1

Recent Posts

Ուկրաինան կարող է չգոյատևել նույնիսկ ԱՄՆ-ի օգնության դեպքում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի Fox News-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է Կիևին զենքի մատակարարումը դադարեցնելու…

9 minutes ago

Պաշտոնը թողնում եմ նույն հույսով և հավատով, որով սկսել եմ․ Թրյուդո

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն վարչապետի պաշտոնը լքելիս հայտարարել է, որ նույն հույսով է այն թողնում,…

33 minutes ago

Այս շաբաթ բանակցություններն չեն նախատեսվում. Զախարովա

Այս շաբաթ Սաուդյան Արաբիայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլ չի նախատեսվում: Այս մասին…

48 minutes ago

Մեր երկրի ապագան համահունչ է եվրոպական արժեքներին և ստանդարտներին. Գալյան

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր…

60 minutes ago

Մենք պետք է կատարենք մեր տնային աշխատանքը. Լեյեն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրոպայի պաշտպանության բեռը Միացյալ Նահանգների վրայից…

1 hour ago

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Մարտի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան, 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը…

2 hours ago