Գլխավոր
23.10.2019

Իմքայլականներին չէր խանգարի վերանայել մեդիադաշտում իրենց քանակական և որակական ռազմավարությունը

Իմքայլականներին չէր խանգարի վերանայել մեդիադաշտում իրենց քանակական և որակական ռազմավարությունը

 

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո համազգային այն տոնական տրամադրությունը, որը տիրում էր Հայաստանում և սփյուռքում, կարևորագույն և հստակ արձանագրումն էր քոչարյանասերժական ժամանակաշրջանի և գնահատականը Հանրապետականների կառավարությանը։ Օրինակ, 1998 թվականին Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո տոնական տրամադրություն չկար՝ բացառությամբ դաշնակցական և քոչարյանական խիստ շահագրգիռ շրջանակների։

2018-ի այդ համազգային գնահատականից հետո բարոյահոգեբանական և քաղաքական հոտառության դասական նորմերը պետք է ենթադրեին առժամանակյա լռություն, որը ոչ այնքան ուղղված կլիներ նոր իշխանություններին, որքան ժողովրդին, որը հստակ ցույց էր տվել իր վերաբերմունքը 10 տարի երկիրը կառավարող ուժին։

Բայց միամտություն կլիներ՝ Հանրապետականից ակնկալել այդպիսի «մեծահոգի» քայլ։ Մի իշխանություն, որը չի խորշել թալանել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են Պաշտպանությունը, Առողջապահությունը, Սոցապը, հիմնադրամներն ու նույնիսկ մեր հայրենակիցների հանգանակությունները՝ ուղղված Ապրիլյան պատերազմին։

Սրանք որդեգրել են մթնոլորտը պղտորելու քաղաքականություն, իսկ ի՞նչ է կատարվում մեդիադաշտում։

Մեդիադաշտն այսօր բաժանված է երկու մասի․․ երրորդ մասին չեմ անդրադառնա, քանզի այն քիչ տոկոս է կազմում և մեդիատրամադրությունների վրա ազդեցությունը զուտ դեկլարատիվ բնույթի է։ Դրանք հիմնականում կուսակցական ԶԼՄ-ներն են, որոնց մեջ, ի դեպ, կան շատ հետաքրքիր հարթակներ, բայց հենց կուսակցական պատկանելիությունը արդեն կարծես նրանց դնում է խաղից դուրս կարգավիճակում։

Առաջին հատվածում առանձնացնենք պրոպետական (չշփոթե՛լ իշխանականի հետ) կողմնորոշում ունեցողներին, որոնց ինֆորմացիոն մեյնսթրիմի մեջ տեղ են գրավում նաև իշխանության հասցեին հնչող կոշտ և կոնստրուկտիվ քննադատություններ, կարծիքներ և դիրքորոշումներ։

Առաջին ալիքը, որը ամենամեծ լսարանն ունի հանրապետությունում և նրա սահմաններից դուրս, իր վերջին 20-25 տարիների ընթացքում երբեք չի եղել այդքան ազատ և հանրային, որքան հիմա է․ այստեղ տարբեր ձևաչափերով հանդես են գալիս իշխանություններին քլնգող գործիչներ։ Սա նորմալ է, որ իշխանությունը չի տրվում գայթակղությանը՝ մոնոպոլացնել երկրի թիվ 1 ալիքը։

Երկրորդը, իր հանրային ընկալմամբ, Ազատության ալիքն է, որը եվրոպական արժեհամակարգի կրողն է, և բացի այն, որ հեղափոխությունը տեղի ունեցավ եթե ոչ բացառապես, ապա նաև Ազատության «ուղիղ եթերում», այս ալիքը ցուցաբերում է ընդգծված ազատականություն և հարթակ է տրամադրում բոլորին։

Անաչառ լրատվության աղբյուրներից կարող ենք նշել նաև Առավոտ թերթը, որը նախանձելի սկզբունքայնությամբ կարողանում է առաջատարներից մեկի տիտղոսը պահել իր ձեռքերում արդեն 4 իշխանության ժամանակ։

Անաչառ լրատվության և ստուգված տեղեկատվություն կարող ենք ստանալ նաև a1plus, 1in․am, Հետք, Գալա հարթակներից (ում մոռացա, թող ներեն)։ Մնացած կայքերը ներկայացնում են հստակ ուղղորդված լրատվական հոսքեր։

Ի դեպ, ինձ համար բացահայտում է նաև «Հայկական ժամանակը», որն ընդգծված սառնասրտությամբ մշտապես հնչեցնում է քննադատական խոսք՝ անկախ իր պատկանելիությունից։

Քանի որ մեր ժամանակներում լրատվական դաշտի հիմնական ակտիվ սպառողը համացանցային տիրույթում է, մեծամասամբ այստեղ են կենտրոնանում լրատվականները, վատնում մեծ ֆինանսական ռեսուրսներ՝ նպատակ ունենալով հանրային որոշակի տպավորություն թողնել և գրավել մաքսիմում լսարան։

Քոչարյանամերձ ԶԼՄ-ները ծնում և օրակարգ են նետում հորինովի, կեղծ լուրեր, որը սկսում են ձեռքից ձեռք գցել իրենց բազմաթիվ հարթակներով՝ իշխանության ներկայացուցիչներին ստիպելով նվազագույնը՝ տալ պարզաբանումներ։ Այդ անպտուղ բանավեճերը լցնում են օրվա ինֆոմեյնսթրիմի մեծ մասը և տպավորություն են ստեղծում, թե աշխատելու փոխարեն մարդիկ զբաղված են կեղծ լուրեր հերքելով։ Ազատ մամուլի և լրատվության մասին հայկական մասմեդիայի ընկալումներն ու մեկնաբանությունները շատ ծիծաղեի են, բայց մենք պարտադրված ենք խաղալ այս կանոններով։ Օրինակ, եթե ապատեղեկատվությունը արհամարհես և չհերքես, դա համարվում է ավելի շատ իրական, քան անիրական, կամ ըստ ժողովրդական կուռ տրամաբանության՝ եթե գրում/խոսում են, մի բան կա, քանզի առանց կրակ ծուխ չի լինում։

Մեդիադաշտը բաժանված է իշխանություններին համակրող կամ պետական ֆինանսավորմամբ աշխատող մեդիաներից և քոչարյանամերձ լրատվականներից կամ միշիկնյուզերից․ ընդդիմությունը մեդիա հարթակներ չունի, եթե հաշվի չառնենք ԲՀԿ-ին և Կենտրոնին։ Մնացած ամենամեծ հատվածը կենտրոնացած է նախկինների ձեռքում և սպասարկում է կոնկրետ օրակարգ։

Tiv5,  Armnews, Armenia TV, ATV, Tert.am, Yerevan today… Այս հարթակները խոշոր խաղացողներն են․․ այս ցուցակին հաջորդում են մեկ կենտրոնից ֆինանսավորվող հարթակները՝ 168 ժամ, Հրապարակ, Հայելի, civilnet, Փաստ, 7 օր  և այլն։

Նմանատիպ լրատվականները ունեն մեկ առաքելություն՝ լրահոսում խեղդել, սևացնել, չեզոքացնել դրական դինամիկայի ցանկացած օրինակ։ Վարչապետի ընտանիք, կառավարություն, ԱԺ՝ ցանկացած նախաձեռնություն ներկայացնել բացասական լույսի ներքո, որի գերնպատակն է հանրության մեջ սերմանել մեկ բան՝ ՈՉԻՆՉ ԷԼ ՉԻ ՓՈԽՎԵԼ։

Այս ամենի ֆոնին՝ տարակուսելի անտարբերություն է ցուցաբերում իշխանությունը, որը կարծես չի նկատում կամ չի գիտակցում, որ որքան էլ մեդիա դաշտ նետված լուրերը երբեմն ուշացած, բայց հիմնականում հերքվում են, չեն կարող միջին կարգի լրատվություն կորզող քաղաքացու համար լինել անհետևանք։ Այնպես որ իմքայլականներին չէր խանգարի իրենց առաջիկա հանդիպումներից մեկում վերանայել մեդիա դաշտում իրենց քանակական և որակական ռազմավարությունը։

Հ․Գ Քոչարյանի ժամանակ կային լռեցնելու և փակելու հստակ մեխանիզմներ, Սերժի օրոք սնանկացնելու տարբեր մեխանիզմների էր տիրապետում նաև միշիկնյուզը։ Գովելի է Փաշինյանի լոյալությունն այս հարցում՝ չգնալ կոշտ  միջամտությունների (ինչպես ասում են՝ առիթներ կգտնվեն, եթե կա ցանկություն), բայց հավասարակշռությունը պահպանելը օրակարգային հարց է։

Էդգար Բաբայան

 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է