Լրահոս 24/7

Արփինե Սարգսյանն ընդունել է Ժիվիլե Նավիցկայտե-Բաբկինին

Փետրվարի 9-ին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Եվրամիության կողմից ֆինանսավորող «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի ղեկավար Թոմաս Բիկմանասին և միջազգային փորձագետ տիկին Ժիվիլե Նավիցկայտե-Բաբկինին։

Հանդիպմանը ներկա էր նաև ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը։

Փոխնախարար Արփինե Սարգսյանը ողջունելով հյուրերին՝ շնորհակալություն է հայտնել գերատեսչության նորաստեղծ հանրային հաղորդակցության և իրազեկման ստորաբաժանման կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքի համար։

Նա իր խոսքում առանձնացրել է ինչպես հանրային, այնպես էլ ներքին հաղորդակցության զարգացումը՝ ընդգծելով հաղորդակցության ռազմավարության մշակման անհրաժեշտության մասին, որն ապահովելու է ռազմավարական հաղորդակցության շրջանակներում մեկ ձայնով հանդես գալու հնարավորությունը։

Թոմաս Բիկմանասն ու Ժիվիլե Նավիցկայտե-Բաբկինը շնարհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և ներկայացրել վերջին օրերին ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության գործընկերների հետ աշխատանքի, ինչպես նաև «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի «Հանրային իրազեկման քարոզարշավի մշակում և իրականացում» գործողության շրջանակներում իրենց առաքելության մանրամասներ։

Նշենք, որ փետրվարի 5-ից 9-ը վերոհիշյալ ծրագրի շրջանակներում Հայաստան էր այցելել միջազգային փորձագետ Ժիվիլե Նավիցկայտե-Բաբկինը։

Նա հաղորդակցման ոլորտում ավելի քան 20 տարվա փորձառություն ունեցող մասնագետ է, աշխատել է Լիտվայի կառավարության, դատական և իրավապահ մարմինների հետ։

Տիկին Նավիցկայտե-Բաբկինը մասնակցել է արտերկրում իրականացվող միջազգային նախագծերի՝ զարգացնելով հաղորդակցման համակարգերը (ներքին և արտաքին), իրականացնելով հանրային իրազեկման և հաղորդակցության հետ կապված արշավներ:

Ծրագրի շրջանակներում Հայաստանում առաջին առաքելության ընթացքում նա աշխատել է ՆԳՆ գործընկերների հետ, ներկայացրել ԵՄ և Լիտվայի իրավապահ մարմինների փորձը՝ ինստիտուցիոնալ փոփոխությունների շրջանակներում հանրային իրազեկման արշավներ նախագծելու և իրականացնելու ուղղությամբ:

Հաջորդ առաքելության ընթացքում փորձագետի և համապատասխան ոլորտի մասնագետների հետ հաղորդակցության ռազմավարության շրջանակներում կմշակվի հանրային իրազեկման քարոզարշավների նախագծման և իրականացման մեթոդաբանության/ձեռնարկի նախագիծ՝ հանրային հաղորդակցության ոլորտում շարունակական արդյունքների հասնելու նպատակով։

Թիվ 1

Recent Posts

Ուկրաինան կարող է չգոյատևել նույնիսկ ԱՄՆ-ի օգնության դեպքում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի Fox News-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է Կիևին զենքի մատակարարումը դադարեցնելու…

2 minutes ago

Պաշտոնը թողնում եմ նույն հույսով և հավատով, որով սկսել եմ․ Թրյուդո

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն վարչապետի պաշտոնը լքելիս հայտարարել է, որ նույն հույսով է այն թողնում,…

26 minutes ago

Այս շաբաթ բանակցություններն չեն նախատեսվում. Զախարովա

Այս շաբաթ Սաուդյան Արաբիայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլ չի նախատեսվում: Այս մասին…

41 minutes ago

Մեր երկրի ապագան համահունչ է եվրոպական արժեքներին և ստանդարտներին. Գալյան

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր…

52 minutes ago

Մենք պետք է կատարենք մեր տնային աշխատանքը. Լեյեն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրոպայի պաշտպանության բեռը Միացյալ Նահանգների վրայից…

1 hour ago

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Մարտի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան, 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը…

1 hour ago