Գլխավոր

Շնորհավորական ուղերձներ` Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առթիվ:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է.

«Ձերդ վսեմություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առթիվ։ 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և հայ ժողովուրդը մեծապես կարևորում են հարուստ անցյալ ունեցող երկկողմ հարաբերությունները, որոնք բազմադարյա պատմության ընթացքում ունեցել են զարգացման անշեղ ուղի: 

Ուրախ եմ արձանագրել, որ ներկայում Հայաստանի և Իրանի միջև առկա է սերտ ու փոխշահավետ համագործակցություն, որը վստահաբար առավել կամրապնդվի՝ ի նպաստ հարևան երկու ժողովուրդների բարօրության և տարածաշրջանային հարատև խաղաղության։

Ընդգծելով մեր երկրների հանձնառությունը տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու ուղղությամբ՝ կարևորում ենք առկա մարտահրավերները համատեղ ջանքերով հաղթահարելու վճռականությունը։

Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արևշատություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։

Իրանի նախագահին ուղղված ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հայաստանն ու Իրանը, անցնելով պատմության բազմադարյա քառուղիներով, շարունակում են աշխարհին ներկայանալ որպես փոխվստահության և հարգանքի մթնոլորտում համագործակցող երկրների լավագույն օրինակ:

Մեզ համար Իրանը եղել և շարունակելու է լինել առանձնահատուկ գործընկեր, որի հետ համատեղ ջանքերով կարող ենք հասնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը: 

Լիահույս ենք, որ Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու պարբերական շփումները կլինեն շարունակական՝ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների բարեկեցության:

Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ արգասաբեր գործունեություն, իսկ մեր հարևան և բարեկամ Իրանի ժողովրդին՝ հարատև խաղաղություն և նորանոր ձեռքբերումներ»:

Թիվ 1

Recent Posts

Գյումրին արժանի է իրական պայքարի՝ հանուն քաղաքի ապագայի, ոչ թե հերթական քաղաքական թատրոնի

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Գյումրիում տեղի ունեցող քաղաքական գործընթացները բացահայտում են…

12 minutes ago

Ժողովուրդն ինձ ուրիշով կփոխարինի՝ երբ ցանկանա. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Ինձ իշխանության ոչ ոք չի բերել:…

15 minutes ago

ԱՄՆ-ը «գրեթե» վերսկսել է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետախուզական տվյալների փոխանակումը Ուկրաինայի հետ շուտով կարող է վերսկսվել։ «Մենք…

16 minutes ago

Ընտրակեղծարար-ուզուրպատորներ, ձեզ ո՞վ է ժամանակին իշխանության բերել. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. Երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում…

18 minutes ago

Ո՞վ է կամիկաձե՝ թուրքի աչքերին նայելով սահմանի բերանին ապրի

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Շուրջ…

8 hours ago

Դիլիջանում վերաբացված Epicure-ը. նոր վայրում՝ հին ոգով

2025 թվականի սկզբին փակման մասին հայտարարած Epicure բար-սրճարանի կյանքում նոր փուլ է սկսվել: Epicure-ը վերաբացվել…

8 hours ago