ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Թուրքիային 40 նոր F-16 կործանիչների վաճառքի և գործող F-16 կործանիչների արդիականացման գործարքը, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Անկարայում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։
«Կոնգրեսի այս շաբաթվա որոշումը՝ հավանություն տալու Թուրքիայի կողմից 40 նոր և 79 արդիականացված F-16 ինքնաթիռների ձեռքբերմանը, մեծ առաջընթաց է: Թուրքիայի F-16-երի պարկը չափազանց կարևոր է ՆԱՏՕ-ի ուժերի համար՝ դաշնակիցների միջև ապագա օպերատիվ համապատասխանեցումն ապահովելու համար»,- մեջբերել է դեսպանատունը դիվանագիտական առաքելության ղեկավար Ջեֆրի Ֆլեյքի խոսքը։
Թուրքիան մի քանի տարի առաջ ԱՄՆ-ից պահանջել էր 40 F-16 Block 70 կործանիչ և 80 Block 70 արդիականացման լրակազմեր իր ինքնաթիռների համար։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Կոնգրեսի որոշ անդամներ կոչ էին արել նման մատակարարումները կապել Անկարայի քայլերի հետ, որոնք անհրաժեշտ են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, հաղորդում է «Արմենպրես»-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի Fox News-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է Կիևին զենքի մատակարարումը դադարեցնելու…
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն վարչապետի պաշտոնը լքելիս հայտարարել է, որ նույն հույսով է այն թողնում,…
Այս շաբաթ Սաուդյան Արաբիայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլ չի նախատեսվում: Այս մասին…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր…
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրոպայի պաշտպանության բեռը Միացյալ Նահանգների վրայից…
Մարտի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան, 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը…