Կիրակի գիշերը ռուս զինվորականները կրկին «Շահեդ» տիպի անօդաչու սարքերով հարվածներ են հասցրել Ուկրաինային, ըստ ուկրաինական կողմի՝ վերջին օրերի ամենազանգվածային հարվածներից մեկը։ Անօդաչուները գործարկվել են Կիևի մարզում, ինչպես նաև Ուկրաինայի մի շարք հարավային և կենտրոնական շրջաններում, հաղորդում է «Ազատություն»-ը։
Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ 45 անօդաչու թռչող սարքերից Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 40-ը, Կիևում օդային հարձակման ահազանգը տևել է երկու ժամ։ Քաղաքի վարչակազմի տվյալներով՝ բոլոր անօդաչու սարքերը խոցվել են Ուկրաինայի մայրաքաղաքին մոտենալու պահին։
Նիկոլաևում իշխանությունները հայտնել են, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է արդյունաբերական օբյեկտին, և հրդեհ է բռնկվել։ Պայթյունի հետևանքով տուժել են նաև հարակից բնակելի շենքերը։
Շաբաթ գիշերը Խարկովի նավթի պահեստին երեք անօդաչու թռչող սարքերի հարվածից հետո լայնածավալ հրդեհ է բռնկվել, ավելի քան 10 մասնավոր բնակելի շենք է այրվել, յոթ հոգի մահացել է, հայտնում է «Ազատություն»-ը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…
ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուրադ Շարմազանովն անդրադարձել է Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահների…
Երևանի կենտրոնական հատվածում, Հաղթանակ կամրջի հարևանությամբ Աթենքի 2/1 հասցեյում բացվեց Gulf-ի երկրորդ բենզալցակայանը։ Gulf-ը շարունակում…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրում է․ Մի ծիծաղելի դեպք պատեմ: Դե երևի գիտեք, որ ինտենսիվ…
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկ տեղով բարելավել է դիրքը ՖԻԲԱ-ի դասակարգման աղյուսակում։ Հայաստանի թիմն ունի…
Անհայտ կորածների հարցով միջազգային հանձնաժողովը Երևանին և Բաքվին առաջարկել է անհայտ կորածների հարցով Հայաստանի և…