Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առթիվ, հայտնել են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից։
«Հայաստանը բարձր է գնահատում դարերի խորքից եկող հայ-իրանական սերտ հարաբերությունները, մեր ժողովուրդների միջև մարդկային ջերմ շփումները, ինչպես նաև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը:
Ուրախությամբ եմ նշում, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մեզ համար ոչ միայն հարևան պետություն է, այլև բարեկամ երկիր, որի հետ առկա է փոխշահավետ համագործակցություն տարբեր ոլորտներում:
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ միջպետական կապերն առավել կզարգանան և կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես, ասված է ուղերձում:
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հայաստանի և հայ ժողովրդի համար առանձնահատուկ կարևորություն ունեն Իրանի հետ դարերի խորքից եկող բարեկամական կապերը:
Հավատացած եմ, որ երկկողմ հարաբերություններում առկա զգալի ներուժի և քաղաքական կամքի շնորհիվ հայ-իրանական բազմոլորտ համագործակցությունը կշարունակի խորանալ և զարգանալ՝ ի շահ մեր ժողովուրդների»։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Գյումրիում տեղի ունեցող քաղաքական գործընթացները բացահայտում են…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Ինձ իշխանության ոչ ոք չի բերել:…
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետախուզական տվյալների փոխանակումը Ուկրաինայի հետ շուտով կարող է վերսկսվել։ «Մենք…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. Երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Շուրջ…
2025 թվականի սկզբին փակման մասին հայտարարած Epicure բար-սրճարանի կյանքում նոր փուլ է սկսվել: Epicure-ը վերաբացվել…