

«Յուքոմ» ընկերությունը նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ որակապես նոր հեռուստատեսություն և 5G ծառայությունների արդիական ծածկույթ ապահովելու նպատակով Երևանում համագործակցության պայմանագիր է կնքել Nokia և Mediakind ընկերությունների հետ:
Պայմանագրերը ստորագրել են «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Nokia ընկերության Եվրոպայի բջջային ցանցերի գծով փոխնախագահ Պիտեր Վուկովիցը և MediaKind ընկերության Եվրոպայի, Միջին Արևելքի, Աֆրիկայի և Խաղաղօվկիանոսյան Ասիայի վաճառքի փոխնախագահ Վիետ Նուեն Կաոը:
«Յուքոմ» ընկերությունը իր ռադիոընդունման ցանցի (RAN-Radio Access network) և Հայաստանում «Յուքոմ» ցանցի 5G Ready ծառայությունների արդիական ծածկույթ ապահովելու համար Nokia ընկերության հետ ստորագրել է պայմանագիր, որով արդիականացնելու է «Յուքոմ»-ի բազային և IP ցանցի ենթակառուցվածքը՝ բարձրացնելով բաժանորդների շարժական կապի հարմարավետության աստիճանը, որպեսզի այն որակապես ավելի բարձր մակարդակ ունենա՝ ապահովելով տվյալների փոխանցման արագությունը և ավելացնելով թողունակությունը: Այս պայմանագրի կյանքի կոչմամբ «Յուքոմ» ցանցերը լայն հնարավորություններ կընձեռեն ինչպես անհատ, այնպես էլ կորպորատիվ բաժանորդներին։
Հեռուստատեսության ժամանակակից լուծումներ և նոր որակի ծառայություններ առաջարկող համաշխարհային առաջատար MediaKind ընկերության հետ համագործակցելով՝ Ucom-ը կառաջարկի որակապես նոր հեռուստատեսային հարթակ: Դուրս գալով ներկայիս IP հեռուստատեսության ցանցի սահմաններից, ընկերությունը կառաջարկի բոլորովին նոր փորձառություն, թե՛ տնային, թե՛ շարժական սարքավորումներից օգտվող բաժանորդների համար:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…