Լրահոս 24/7

Մեկ տարում օտարերկրացի զբոսաշրջիկների թվի 50 % աճ

Իրան այցելած օտարերկրացի զբոսաշրջիկների թիվը 2023 թվականի մարտից մինչև 2024 թվականի փետրվարը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 50 %-ով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությանը հավելելով, որ այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Զբոսաշրջության ոլորտի 17-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը։

«Այս տարի մենք տեսանք, որ երկիր այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 50 %-ով: Երկիրը լրացրել է համավարակի ավարտից հետո (զբոսաշրջության ոլորտում) առաջացած պակասը և ստեղծել է անհրաժեշտ պայմաններ զբոսաշրջիկների համար», – մեջբերել է նրա խոսքը ISNA-ն։

Ռայիսին հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն «ունի մեծ մշակութային ժառանգություն և հիանալի բնություն», ինչը վիթխարի ներուժ է այդ ոլորտի զարգացման համար։

Նախագահի խոսքով՝ կառավարությունը հավանություն է տվել 20 որոշումների՝ խթանելու զբոսաշրջության ոլորտի աշխատողներին։ Բացի այդ, Ռայիսին ընդգծել է, որ «բժշկական զբոսաշրջության ոլորտում շատերը նախընտրում են ավելի շատ Իրանը, քան Եվրոպան, քանի որ այստեղ բուժումը համարում են ավելի էժան և արդյունավետ»։ Ըստ Իրանի նախագահի՝ երկրի շուրջ 277 բժշկական կենտրոններ պատրաստ են ընդունելու առողջական նպատակով ճանապարհորդող օտարերկրյա քաղաքացիներին։

Փետրվարի 4-ին Իրանը միակողմանիորեն չեղարկել է վիզային ռեժիմը 28 երկրների, այդ թվում՝ Բելառուսի, Կատարի, Ղրղզստանի, Մեքսիկայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Սերբիայի, Ուզբեկստանի և Ճապոնիայի հետ:

Թիվ 1

Recent Posts

Նաթանյահուն «դավագրգռում է» Էրդողանին, թուրք-իսրայելական բախում կլինի՞

Մինչ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նախապատրաստվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների գործընկերների հետ Բրյուսելում…

3 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ Բարձր…

7 hours ago

Եվրոպայի խորհուրդը դիտորդական առաքելություն կուղարկի Թուրքիա

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը մտադիր է առաքելություն ուղարկել Թուրքիա՝ հետաքննելու «ժողովրդավարական հետընթացի»…

7 hours ago

Հայաստանում աշակերտ չունեցող դպրոց կփակվի

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փակել Սյունիքի Լիճք գյուղի դպրոցը, որն աշակերտ չունենալու…

8 hours ago

Տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված…

8 hours ago

Ուկրաինայում ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա․ Զելենսկիի գրասենյակ

Ուկրաինայում «ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա», 2025 թվականի մայիսին ռազմական դրության վերացման և ընտրությունների մասին «մի…

8 hours ago