Categories: Հայաստան

Վարչապետի պարզաբանումը պաշտոնյաների աշխատավարձերի «գաղտնի» բարձրացման վերաբերյալ

 

Այսօր ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պաշտոնյաների աշխատավարձերի թաքուն բարձրացման մասին հարցրեց: Մարուքյանին հետաքրքիր էր, թե ինչու է առանց խորհրդարանի՝ աշխատավարձերի թաքուն բարձրացում արվել։

ԼՀԿ ղեկավարը հիշեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, շրջանցել է պաշտոնյաների վարձատրության մասին օրենքը:

Վարչապետն ասաց, որ բոլոր սուբյեկտների աշխատավարձը չի բարձրացվել, ոմանցն իջել է: «Անցած տարի պարգեւատրման սկանդալի արդյունքում արձանագրել ենք, որ կա դիսպրապորցիա: Ինչ վերաբերում է ձեր մատնանշած օրենքին, այն վաղուց այդպես չի գործում, այդ սանդղակը վաղուց է խախտվել»,- նշեց կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պաշտոնյաները պետք է ստանան արժանապատիվ աշխատավարձ: «Հիմա որ դուք ասում եք՝ առանց օրենքի փոփոխութուն, ԱԺ-ն ընդունել է բյուջե, որտեղ եղել է սրա մասին»,- հիշեցրեց Փաշինյանը։

Մարուքյանն արձագանքեց՝ գումարը 30 տոկոսից ավելի է եղել, կրկնապատկվել է, իսկ երբ հաստատել ենք ֆոնդը, տպավորություն է եղել՝  խոսքը 30 տոկոսի մասին է: Երկրորդ՝ ինչո՞ւ է գաղտնի արվել:

«Ինչ վերաբերում է գաղտնի լինելուն, ապա եղել է ներքին աշխատանքային ընթացակարգ»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

editors

Recent Posts

Այդքան երիտասարդ տարիքում էլ ով ունի կուրծքն այդքան մեդալներով ծածկելու հնարավորություն. Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրել է. «ՀՀ կառավարությունը պետք է օրենսդրական նախաձեռնությամբ և հաստատի գեներալիսիմուս բարձրագույն…

9 hours ago

Թունավոր փրփուրը ծածկել է Նյու Դելիի Յամունա գետը

Հնդկաստանում սուրբ համարվող Յամունա գետը Նյու Դելիով հոսելիս ծածկվել է սպիտակ փրփուրի հաստ շերտով։ Ինչպես…

9 hours ago

«ՀՀ վարչապետի գավաթ»․ Փաշինյանը ներկա է գտնվել պարգևատրման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Էջմիածնում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի…

9 hours ago

Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում…

10 hours ago

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ասել է, թե երբ Ուկրաինան կստանա Mirage 2000 ինքնաթիռ

Առաջին Mirage 2000 ինքնաթիռը Կիև կմատակարարվի 2025 թվականի սկզբին, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար…

10 hours ago

«Նախատեսվում է ստեղծել զբոսաշրջային 7 կլաստեր»․ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 19-ին այցելել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք, որտեղ…

11 hours ago