

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 97 կգ քաշում Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաջորդաբար հաղթեց Թուրքիան և Նիդերլանդները ներկայացնող մարզիկներին` համապատասխանաբար 9:1 և 8:3 հաշվով: Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ:
Պայքարի մեջ են մտել նաև Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչները։
60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը մեկնարկային գոտեմարտում 9:0 հաշվով հաղթեց հույն Իլիաս Զաիրակիսին: 67 կգ քաշում Սլավիկ Գալստյանը հաղթանակով մեկնարկեց` առավելության հասնելով շվեդ Նիկլաս Օեհլենի նկատմամբ (12:4), սակայն քառորդ եզրափակիչում զիջեց Ռուսլան Բիչուինին 8:0 հաշվով: Գալստյանը կշարունակի պայքարը, եթե Բիչուինը դուրս գա եզրափակիչ:
72 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը պարտություն կրեց անդրանիկ գոտեմարտում` զիջելով խորվաթ Դոմինիկ Էտլինգերին:
82 կգ քաշում Կարեն Խաչատրյանն առավելության հասավ խորվաթ Ֆիլիպ Ցավիչի նկատմամբ 8:6 հաշվով:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…