Լրահոս 24/7

Իսրայելը պահանջել է տարհանել բոլորին «Նասեր» հիվանդանոցից

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) պահանջում է տարհանել բոլոր անձանց, որոնք գտնվում են պաղեստինյան անկլավի հարավային Խան Յունիս քաղաքի պաշարված «Նասեր» բժշկական համալիրում, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի» գործակալության թղթակիցը։

Ավելի վաղ պաշարված հիվանդանոցին հարող ճանապարհին ԻՊԲ-ի գնդակոծության տակ էր հայտնվել պաղեստինցի լրագրող Մոհամեդ ալ Հիլուն, որը համագործակցում է «ՌԻԱ Նովոստի»-ի հետ։ Գնդակներից մեկը դիպել էր նրա զրահաբաճկոնին:

Գործակալության թղթակցի խոսքով՝ Իսրայելի զինծառայողներն ազատ են արձակել իրենց մոտ գտնվող պաղեստինցի գերիներից մեկին, որը փոխանցել է ԻՊԲ-ի ուղերձը բժշկական համալիրն անհապաղ լքելու անհրաժեշտության վերաբերյալ։

«Բոլորդ դուրս եկեք հիվանդանոցից։ (ԻՊԲ-ի) զինվորն ինձ ասաց, որ իրենք կոչնչացնեն ամբողջ շրջանը և հենց հիվանդանոցը», – ասել է գործակալության աղբյուրը:

«Նասեր» հիվանդանոցային համալիրն իսրայելական բանակի կողմից պաշարման մեջ է ավելի քան երկու շաբաթ։ Բացի մնացած բուժանձնակազմից, շրջափակման մեջ է հայտնվել ավելի քան 400 հիվանդ։ Բժշկական անձնակազմն ունի ամենատարրական պատրաստուկների ու էլեկտրագեներատորների համար վառելիքի աղետալի պակաս:

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, 250-ը՝ գերեվարվել։ Իսրայելը ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու նպատակով ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում, որտեղ զոհերի թիվն, ըստ պաղեստինյան իշխանությունների, հասել է 28 340-ի, 68 000 մարդ վիրավորվել է։

Թիվ 1

Recent Posts

Գյումրին արժանի է իրական պայքարի՝ հանուն քաղաքի ապագայի, ոչ թե հերթական քաղաքական թատրոնի

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Գյումրիում տեղի ունեցող քաղաքական գործընթացները բացահայտում են…

4 minutes ago

Ժողովուրդն ինձ ուրիշով կփոխարինի՝ երբ ցանկանա. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Ինձ իշխանության ոչ ոք չի բերել:…

7 minutes ago

ԱՄՆ-ը «գրեթե» վերսկսել է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետախուզական տվյալների փոխանակումը Ուկրաինայի հետ շուտով կարող է վերսկսվել։ «Մենք…

8 minutes ago

Ընտրակեղծարար-ուզուրպատորներ, ձեզ ո՞վ է ժամանակին իշխանության բերել. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. Երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում…

10 minutes ago

Ո՞վ է կամիկաձե՝ թուրքի աչքերին նայելով սահմանի բերանին ապրի

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Շուրջ…

8 hours ago

Դիլիջանում վերաբացված Epicure-ը. նոր վայրում՝ հին ոգով

2025 թվականի սկզբին փակման մասին հայտարարած Epicure բար-սրճարանի կյանքում նոր փուլ է սկսվել: Epicure-ը վերաբացվել…

8 hours ago