Categories: Facebook

Հուսով եմ կառավարությունն ու ԱԺ-ն զերծ կմնան նման ազդեցություններից և մանիպուլյացիաներից․ Թորոսյան

 

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Քանի որ վերջերս շատ է խոսվում մեր օրենքի մասին, որի շնորհիվ մաքուր օդ ենք ունենալու բոլոր փակ հանրային վայրերում՝ արգելելով ծխելը, ինչպես նաև նվազեցնելու ենք ծխախոտային արտադրատեսակների տեսանելիությունն ու հասանելիությունը, ուզում եմ որոշ պարզաբանումներ տալ դրա շուրջ.

– Չկա մի երկիր աշխարհում, որտեղ ծխախոտի վաճառքից հավաքված հարկերը ավելի շատ լինեն, քան դրա տված վնասը՝ դրամային արտահայտությամբ։ Պարզապես չկա նման երկիր։ Սա հատուկ ուզում եմ շեշտել ԱԺ տնտեսական հանձնաժողովի իմ գործընկերների համար, քանի որ օրենքի գլխադասային հանձնաժողով տնտեսականն է նշանակվել։

– «Աղմուկը» նման օրենքների շուրջ, թե իբր երկիրը տնտեսական վնասներ կկրի կամ տնտեսական ապոկալիպսիս կլինի, հրահրվում կամ վճարվում է ծխախոտային ինդուստրիայի կողմից, այդ թվում Հայաստանում։ Ի դեպ, մեր դեպքում դրանք հիմնականում ծխախոտ ներկրողներն են։ Նրանք պատվիրում են տարատեսակ կեղծ հետազոտություններ, վճարում են ԶԼՄ-ներին ծխախոտը գովերգող կամ օրենքը և դրանց հեղինակներին վարկաբեկող հոդվածների համար։ Հաճախ դրանք տնտեսական ուղղվածության ԶԼՄ-ներն են, որ նրանց «կանխատեսումները» ավելի իրական թվան։

– Ծխախոտային ինդուստրիան աշխարհում ջանք չի խնայում շանտաժի, կամ այլ տարբեր «հետաքրքիր», իբր ներդրումային առաջարկների միջոցով դրդել երկրների կառավարություններին կամ խորհրդարաններին զերծ մնալ իրենց երկրի բնակչության առողջությանը միտված, հակածխախոտային օրենքներ ընդունելուց։ Հուսով եմ մեր կառավարությունն ու ազգային ժողովը զերծ կմնան նման ազդեցություններից և մանիպուլյացիաներից։

Այսքանը այսօրվա համար, էլի կանդրադառնամ աղմուկին և դրա իսկական մոտիվներին։

 

editors

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

8 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

9 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

10 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

10 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

11 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

11 hours ago