«Պնդումները, թե Ռուսաստանը դիմել է ԱՄՆ-ին՝ Ուկրաինայի հակամարտությունը սառեցնելու առաջարկով, կեղծ են»․- ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտարարել էր, որ հարցը Մոսկվան ու Վաշինգտոնը քննարկել են միջնորդների միջոցով։ Միաժամանակ, գործակալության զրուցակիցները հայտարարել են, որ Վաշինգտոնը մերժել է ստացված առաջարկը։ «Դա ճիշտ չէ», – պատասխանել է Պեսկովը հրապարակման վերաբերյալ հարցին։

















