Հայաստանն ու Իրանը քննարկել են դեպի Վրաստան և Ռուսաստան էլեկտրաէներգետիկական միջանցքների ստեղծման հարցը:
Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր:
Կողմերը կարևորել են արդեն 12 տարի ձգվող բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության ավարտի արագացումը և անդրադարձել Մեղրու ՀԷԿ-ի կառուցման նախագծին, որը ֆինանսավորելու և իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը:
Բացի այդ, հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էլեկտրաէներգետիկական միջանցքների ստեղծման հնարավորությունը։













