Լրահոս 24/7

ՆԱՏՕ-ի երկրների զորավարժություններին կմասնակցի նաև Շվեյցարիան

Չեզոք կարգավիճակ ունեցող Շվեյցարիան 2024 թվականին օտարերկրյա գործընկերների հետ կմասնակցի 24 զորավարժությունների, որոնք հիմնականում տեղի կունենան ՆԱՏՕ-ի երկրների տարածքում, հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությանը:

Ըստ Շվեյցարիայի կառավարության Դաշնային խորհրդի` վեց միջոցառումներ կանցկացվեն Հյուսիսատլանտյան դաշինքի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում։

 «2024 թվականի համար հայտարարվել է 24 վարժական միջոցառում, ներառյալ՝ 6-ը «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով, – նշել է Դաշնային խորհուրդը: – 18 վարժանքներ նախատեսված են երկկողմ մակարդակով մի շարք պետությունների հետ. չորսը՝ Շվեյցարիայում, տասնչորսը՝ արտերկրում»:

ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրերի շրջանակներում շվեյցարական բանակը, մասնավորապես, կմասնակցի նոյեմբերին Էստոնիայում կայանալիք Cyber Coalition կիբեռպաշտպանության զորավարժություններին, որոնց նպատակն է  «բարելավել համագործակցությունը ՆԱՏՕ-ի, նրա անդամների և գործընկեր երկրների միջև»։ Հունիսին Շվեյցարիան Լեհաստանում կմասնակցի CWIX զորավարժություններին, որոնք «հնարավորություն են ընձեռում ստուգելու և բարելավելու ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների տեղեկատվական համակարգերի ֆունկցիոնալ համատեղելիությունը»։

Ինչ վերաբերում է երկկողմ համաձայնագրերի հիման վրա անցկացվող վարժանքներին, ապա Դաշնային խորհրդի 2024 թվականի համար հաստատված ծրագրով նախատեսված է 18 նման միջոցառում։ Դրանցից չորսը տեղի կունենան Շվեյցարիայում, երեքը՝ Իսպանիայում, երկուսը՝ Գերմանիայում, նույնքան՝ Պորտուգալիայում, Սլովենիայում և Ֆրանսիայում, մեկական՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Կիպրոսում։ Այդ երկրներից միայն Կիպրոսն ու Շվեյցարիան ՆԱՏՕ-ի անդամներ չեն:

Թիվ 1

Recent Posts

Նախագահն ընդունել է ԱՄԷ Էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարին

Աբու Դաբի կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն իր կեցավայրում ընդունել է…

2 minutes ago

Շուրջ 70 երկիր դիմել է ԱՄՆ-ին՝ մաքսատուրքերը քննարկելու համար

ԱՄՆ վարչակազմի հետ կապ են հաստատել «50, 60, գուցեև 70 երկրներ»՝ «հայելային» մաքսատուրքեր սահմանելու շուրջ…

23 minutes ago

Հարավային Կովկասում կայունությունից կշահեն հարևան բոլոր երկրները. Գրիգորյան

ԵԽԽՎ նիստում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման խնդրին: ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե…

26 minutes ago

ԱՄՆ-ն մեր դեմ պատերազմ է վարել. Մեդվեդև

Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք…

49 minutes ago

Ընդամենը ծրագիրը դարձրել ենք ավելի թիրախային. Տիգրան Խաչատրյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ-ից տեղահանվածների օգնության ծրագրերին։ Ներկայացնում…

1 hour ago

Վաղ առավոտյան ցավալի դեպք է տեղի ունեցել. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է այսօր առավոտյան Շտապօգնության մեքենայի ողբերգական վթարին։ «Այսօր վաղ…

1 hour ago