ՀՀ սահմանամերձ բնակավայրերում բնակարանների մատչելիության ծրագիրը կերկարաձգվի մինչև 2025-ի ավարտ

ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանների մատչելիության պետական ծրագիրը կերկարաձգվի մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը: Այդ մասին Կառավարության հարցը փետրվարի 15-ի նիստին հաստատման ներկայացրեց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ այս պահին հաստատվել է 412 շահառուի հայտ: Ըստ մարզերի՝ դրանք բաշխված են հետևյալ կերպ. Տավուշի մարզ՝ 239, Սյունիք՝ 54, Արարատ՝ 50, Վայոց ձոր՝ 47, Գեղարքունիքի մարզ՝ 22: Պոտենցիալ շահառուների թիվն ավելի շատ է, քանի որ մի մասը դիմել է բանկեր, և սպասում է դրա հաստատմանը:

Ծրագրի շրջանակներում անհատական բնակելի տուն կառուցելու, կառուցապատումը շարունակելու նպատակով հիփոթեքային վարկերը կարող են տրամադրվել, և բոլոր դեպքերում աջակցության չափը հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար կազմում է հանրագումարային մինչև 16 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 277 հազար դրամը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ երբ ծրագիրը նոր էր մեկնարկել, դիմողները քիչ էին, այսօր արդեն ծրագիրը ծավալվում է:

«Վարկը տալիս է բանկը, բայց և՛ մայր գումարը, և՛ տոկոսը վճարում է Կառավարությունը: Գումարը 16 միլիոն դրամ է, եթե քաղաքացին ուզում է 16 միլիոն դրամից ավելին, ինքն էլ իր կողմից կարող է 1 միլիոն, 2 միլիոն, 5 միլիոն դրամ ավելացնել: Այդ 16 միլիոնը՝ և՛ տոկոսը, և՛ մայր գումարը, կվճարի Կառավարությունը, բայց ավել հատվածը քաղաքացիներն իրենք կսպասարկեն»,- ասաց նա:

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ հետաքրքրվել է դիմումների մերժման մասին, և պարզել, որ մերժվել են վարկային վատ պատմություն ունեցող քաղաքացիները:

Նա հիշեցրեց նաև ծրագրի սահմանափակման մասին, այն է՝ սեփականատերը չի կարող տունը վաճառել առաջիկա 10 տարվա ընթացքում:

Թիվ 1

Recent Posts

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…

15 minutes ago

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…

1 hour ago

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

3 hours ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

3 hours ago

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

4 hours ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

5 hours ago