Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ՝ երկրի ղեկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
«Գերմանիան պատրաստ է հետագայում ևս աջակցել Ադրբեջանին պետական կառույցների արդիականացման և իրավական ամրապնդման գործընթացում»,- ասված է Շոլցի շնորհավորանքի տեքստում։
Գերմանիայի կանցլերը նաև ընդգծել է, որ Մյունխենի անվտանգության համաժողովում ակնկալում է հանդիպում Ադրբեջանի նախագահի հետ: