Լրահոս 24/7

Սուբյեկտն ինքը պիտի իրեն պահի

Ի սկզբանե ասեմ՝ նոր սահմանադրություն ընդունելու գաղափարը, մեղմ ասած, չեմ ողջունում: Բայց կարելի՞ է ասել, որ «Նիկոլ Փաշինյանը խորտակում է Հայաստանի անկախության հիմքերը»: Ոչ:

1989թ. դեկտեմբերի 1-ի՝ ՀԽՍՀ եւ ԼՂԻՄ միավորման մասին որոշումը ոչ թե Արցախը Հայաստանին միացնելու, այլ Արցախի վերացումը կասեցնելու իմաստ եւ նշանակություն ուներ: Նոր սերնդի մեղքը չէ, որ դա չգիտի: Բայց երբ այդ մասին «մոռանում են» նաեւ հները, ստացվում է, որ նրանք էլ տուրք են տալիս կոնյունկտուրային:

Իսկ իրականություն է, որ 1989-ի ամռանը ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը ԼՂԻՄ է գործուղել պատկառելի հանձնախումբ, որ գլխավորում էր Ազգությունների խորհրդի նախագահի տեղակալ ուկրաինացի բանաստեղծ Օլեյնիկը:

Հանձնախումբը պետք է ուսումնասիրեր հանրային կարծիքը եւ ԼՂ հարցի կարգավորման առաջարկություններ ներկայացներ: Սպասելիքներ կային, բայց օգոստոսին Ստեփանակերտում «հանկարծական ծնվեց» Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդ ձեւավորելու գաղափար: Ասված էր՝ արվեց:

1989թ. նոյեմբերի 28-ին ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը բուռն քննարկումներից հետո որոշեց լուծարել ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեին եւ ձեւավորել «հանրապետական Կազմկոմիտե»:

Նոր մարմնի պարտավորությունն էր՝ անցկացնել ինքնավարության մարզխորհրդի ընտրություններ, վերականգնել սահմանադրական իշխանությունը եւ 1988 թ. փետրվարի 20-ին նախորդող իրավա-քաղաքական ստատուս-քվոն: Այլ իրավիճակում դա հնարավոր էր չարյաց փոքրագույնը համարել:

Բայց կողմերի միջեւ հակասություններն այլեւս հատել էին վերադառնալիության գիծը, եւ բոլորի համար պարզ էր, որ Մոսկվան Բաքվին արտոնում է կլանել Արցախը: Այս իրավիճակի պատասխանն էր ՀԽՍՀ-ը եւ ԼՂԻՄ-ը միավորելու մասին որոշումը: Այն ընդունողներն էլ գիտեին, որ «գետնի վրա» դա անհնար է: Կարեւորը քաղաքական ուղերձն էր, որ Հայաստանը չի հաշտվի Արցախը կլանելու քաղաքականության հետ:Այդ որոշումն աշխատել է, որքան էլ որ անհաղթահարելի էին թվում խոչընդոտները: Հայաստանը պաշտպանել է Արցախը, բայց երբեք այն միավորելու քաղաքական նպատակ չի հռչակել:

Ղարաբաղյան առաջին պատերազմը Լեռնային Ղարաբաղը հայկական պահելու խնդիր է լուծել, որ պետք է իրավա-պայմանագրային ձեւակերպում ստանար: Մեզանում գերիշխել է «նախ՝ կարգավիճակ, ապա՝ խաղաղություն» մոտեցումը:

Մինչդեռ ԼՂ ցանկացած կարգավիճակի համաձայնեցման հնարավոր էր միայն խաղաղության պայմաններում, երբ պատերազմի վերսկսման հավանականությունը գոնե ֆորմալ առումով բացառված կլիներ:

Ինչի՞ է բերել այս դիրքորոշումը՝ ակնառու է: Բայց գերխնդիր է, որպեսզի առկա իրավիճակը չֆորմալացվի որպես Հայաստանի, հայ պետականության եւ ազգային ինքնության պարտություն: Դժվար է, ծանր է, գրեթե անհաղթահարելի է, բայց՝ հնարավոր: Այլ բան է, թե այդ հնարավորությունը մեզ ի՞նչ է խոստանում: Լուռ հպատակությու՞ն, թե վերագտնումի ջա՞նք: Կարդացի, որ սկսվում է «Հանուն սահմանադրության» շարժում: Ողջունելի է: Մանավանդ որ այն, կարծես, պիտի միավորի քաղաքական «անհաշտ մտերիմներին»:

Բայց ի՞նչ է անելու նոր շարժումը: Պնդելու է, որ ,«Արցախը Հայաստան է եւ վե՞րջ,»:

Իսկ ո՞վ է ասել, որ Հայաստանի գործող սահմանադրության նախաբանի իմաստով Արցախը եւ Հայաստանը մի պետություն են: 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշման բուն իմաստն արդեն ասվեց: Քառասունչորսօրյա պատերազմում, չնայած ամենատարբեր մեկնաբանություններին, Հայաստանը կարողացել է պահել Լեռնային Ղարաբաղի ինքնությունը: Սեպտեմբերի 28-ին այն լուծարել է Արցախի վերջին նախագահը:

Հայաստանի նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտություն, կարծում եմ, չկա: Բայց առավել եւս իմաստ չունի, նույնիսկ վտանգավոր է քարոզչություն գեներացնել, թե Արցախը Հայաստան էր, փաստացի կորցրել ենք, բայց սահմանադրությամբ պետք է պահենք:

1989թ. դեկտեմբերի 1-ին ԼՂԻՄ-ը կար, սուբյեկտ էր: Այսօր, որքան էլ դառը լինի, պիտի ընդունել, որ այդ սուբյեկտը նաեւ իրավական առումով է դադարել; Ոչ ոք Հայաստանին չի կարող արգելել, որ նա օրակարգում պահի ԼՂ սուբյեկտության հարցը: Բայց սուբյեկտն ինքն առաջինը պիտի իրեն պահի:

Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

16 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

16 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

16 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

16 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

17 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

17 hours ago