ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան փաստին։
Պեսկովն ասել է, թե տեղյակ չեն մահվան պատճառներից, և որ բժիշկները պետք է պարզեն, թե ինչու է մահացել։ Խոսնակը նաև հավելել է, որ Նավալնու մահվան մասին զեկուցվել է ՌԴ նախագահին: