Ֆրանսիան առաջիկա շաբաթներին մտադիր է Ուկրաինային մատակարարել նորագույն ԱԹՍ-ներ:
Պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն հայտարարել է՝ շատ հավանական է, որ 2024 թվականին մենք մեծ հաջողություն կտեսնենք նոր ռազմական ներուժի առումով։
«Նման օրինակներից մեկը վերաբերում է նոր սերնդի կամիկաձե անօդաչու թռչող սարքերի մշակմանը: Այս նախագիծն այժմ փորձարկման փուլում է։ Ուկրաինան կլինի առաջիններից մեկը, որը կստանա այդ դրոններն առաջիկա շաբաթներին», – ասել է նախարարը Journal du Dimanche պարբերականին տված հարցազրույցում: