Փետրվարի 26-ին՝ գարնանային նստաշրջանի սկզբում Հունգարիան կվավերացնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին համաձայնագիրը, հայտարարել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը:
«Լավ նորությունն այն է, որ Շվեդիայի հետ մեր տարաձայնությունները ավարտվել են: Մենք Շվեդիայի վարչապետի հետ կարևոր քայլեր ենք կատարել վստահության վերականգնման ուղղությամբ և շարժվում ենք դեպի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացում», – ասել է նա։