Լրահոս 24/7

Հայաստանը դուրս չի բերել իր ԶՈւ-ն Ադրբեջանի տարածքից. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է Մյունխենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած հայտարարություններին․

«Չնայած Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումն անցել է կառուցողական և օգտակար մթնոլորտում, չնայած ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման, սահմանների դելիմիտացիայի և խաղաղության պայմանագրի կոչերին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնք մոլորության մեջ են գցում միջազգային հանրությանը, ափսոսանք են առաջացնում»,- ասվում է հայտարարության մեջ։

Ըստ Բաքվի՝ Հայաստանի սահմանադրությունում և օրենսդրական ակտերում արտացոլված պահանջները Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ պետք է վերացվեն․

«Ինչ վերաբերում է հայկական կողմի այն պնդմանը, թե իբր Ադրբեջանը խախտել է եռակողմ հայտարարությունը, բոլորին քաջ հայտնի է, որ որևէ հիմք չունի։

Հենց Հայաստանն է, որ, ի հեճուկս իր ստանձնած պարտավորությունների, դուրս չի բերել իր ԶՈւ-ն Ադրբեջանի տարածքից, չի կատարել կոմունիկացիաների բացման իր պարտավորությունը։

Հայկական կողմը պետք է հասկանա, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման ճանապարհը հարևան երկրների հետ հարաբերությունների հաստատումն է՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերահաստատման և հարգանքի հիման վրա, և Ադրբեջանի հետ ուղղակի կառուցողական բանակցությունները»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Թիվ 1

Recent Posts

Գյումրին արժանի է իրական պայքարի՝ հանուն քաղաքի ապագայի, ոչ թե հերթական քաղաքական թատրոնի

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Գյումրիում տեղի ունեցող քաղաքական գործընթացները բացահայտում են…

33 minutes ago

Ժողովուրդն ինձ ուրիշով կփոխարինի՝ երբ ցանկանա. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Ինձ իշխանության ոչ ոք չի բերել:…

36 minutes ago

ԱՄՆ-ը «գրեթե» վերսկսել է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետախուզական տվյալների փոխանակումը Ուկրաինայի հետ շուտով կարող է վերսկսվել։ «Մենք…

37 minutes ago

Ընտրակեղծարար-ուզուրպատորներ, ձեզ ո՞վ է ժամանակին իշխանության բերել. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. Երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում…

39 minutes ago

Ո՞վ է կամիկաձե՝ թուրքի աչքերին նայելով սահմանի բերանին ապրի

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Շուրջ…

9 hours ago

Դիլիջանում վերաբացված Epicure-ը. նոր վայրում՝ հին ոգով

2025 թվականի սկզբին փակման մասին հայտարարած Epicure բար-սրճարանի կյանքում նոր փուլ է սկսվել: Epicure-ը վերաբացվել…

9 hours ago