ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն, ըստ Radar Armenia-ի հաղորդման, անդրադարձել է Մյունխենում Գերմանիայի կանցլերի միջնորդությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպմանը․ «Գերմանիան և Թուրքիան սերտ համագործակցում են, չգիտեմ՝ Հայաստանին գերմանական միջնորդությունն ինչ կարող է տալ»,– ասել է նա ճեպազրույցում։
Ըստ Խաչատրյանի՝ տեղի է ունենում բանակցային ֆորմատի փոփոխություն. «Հայաստանը հրաժարվում է օգտվել ռուսական առաջարկներից, Ադրբեջանն Արևմուտքից, հատկապես՝ Բրյուսելից, ստանալով այն, ինչ ցանկանում էր, հրաժարվում է մեկնել Բրյուսել, արևմտյան հարթակներ։ Միացյալ Նահանգները հայտարարում է, որ խրախուսում է ադրբեջանական անմիջական շփումների առաջարկը․ այսինքն, ձեռքերը լվանում է այդ ամենից և ասում, որ միջնորդ չի։ Հասկանալի է՝ բազմաթիվ խնդիրներ ունեն․ Մերձավոր արևելք, Ուկրաինա։ Չգիտեմ՝ Գերմանիան ինչու ծագեց»։
Խաչատրյանը նշել է, որ դեռ 90-ականներից էր դիտարկվում Գերմանիայի թեկնածությունը, սակայն հայկական կողմը համաձայն չի եղել. «Չգիտեմ, թե գերմանական միջնորդությունն ինչ կարող է տալ»։
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլում տեղի ունեցավ նախավերջին տուրը: Մարտի 8-ին ֆուտզալի Հայաստանի ազգային…
Սիրիայի Լաթաքիա քաղաքում բախումների հետևանքով երկու հայ է զոհվել, հայտնում է «Գանձասարը»։ «Հայր և որդի՝…
Չինաստանը 100% մաքսատուրք կսահմանի կանադական գյուղատնտեսական հիմնական ապրանքների վրա՝ ի պատասխան Կանադայի կողմից չինական էլեկտրական…
Հրապարակախոս, ԼՂ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ի՞նչ է նկատի ունենում սոցիալական…
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նոր գրառում է արել:…
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկած Մ23 տարեկան ազատ ոճի ըմբիշների Եվրոպայի առաջնության մրցումային առաջին օրը 97կգ…