Փետրվարի 19-ին Բրազիլիայում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գերատեսչությունների միջև։
Հայկական կողմը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, բրազիլականը՝ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Մարիա Լաուրա դա Ռոշան:
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր:
Ընդգծվել է Հայաստան-Բրազիլիա քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական և միջխորհրդարանական կապերի առավել զարգացման պատրաստակամությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը՝ կարևորելով երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ծրագրերին առնչվող հարցերի, այդ համատեքստում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը:
Մտքեր են փոխանակվել նաև միջազգային օրակարգին առնչվող այլ հարցերի շուրջ:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Գյումրիում տեղի ունեցող քաղաքական գործընթացները բացահայտում են…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Ինձ իշխանության ոչ ոք չի բերել:…
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետախուզական տվյալների փոխանակումը Ուկրաինայի հետ շուտով կարող է վերսկսվել։ «Մենք…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. Երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Շուրջ…
2025 թվականի սկզբին փակման մասին հայտարարած Epicure բար-սրճարանի կյանքում նոր փուլ է սկսվել: Epicure-ը վերաբացվել…