Լրահոս 24/7

Պուտինը Կիմ Չեն Ընին ավտոմեքենա է նվիրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին ռուսական արտադրության ավտոմեքենա է նվիրել։ Այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ-ից։

Հաղորդվում է, որ ըստ Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության՝ Կիմ Չեն Ընի նվերը փետրվարի 18-ին ստացել են նրա քույրը՝ Կորեայի Աշխատավորական կուսակցության (ԿԱԿ) Կենտրոնական կոմիտեի վարիչի տեղակալ Կիմ Յո Չժոնը, ինչպես նաև ԿԱԿ-ի Կենտրոնական կոմիտեի քարտուղար Պակ Չոն Չհոնը:

Կիմ Յո Չժոնը նշել է, որ այս նվերը «ծառայում է որպես երկու երկրների ղեկավարների միջև հաստատված հատուկ բարեկամական հարաբերությունների հստակ վկայություն» և «լավագույն նվերն է»։

Նա իր երախտագիտությունն է հայտնել Պուտինին։

Ինչպես ՏԱՍՍ-ին հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Պուտինը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին է նվիրել ռուսական ներկայացուցչական դասի Aurus ավտոմեքենա:

Ռուսաստանի առաջնորդը Կիմ Չեն Ընին ցույց էր տվել Aurus-ը, երբ նա 2023 թվականի սեպտեմբերին ժամանել էր «Վոստոչնի» տիեզերակայան։ Հենց այս մեքենայով էլ Պուտինը ժամանել էր հանդիպման վայր։

Կիմ Չեն Ընը նախ ավտոմեքենան զննել էր դրսից, ապա ներսից՝ նստելով հետևի նստատեղին։ Միաժամանակ Պուտինն իր պաշտոնակցին ներկայացրել էր մեքենայի բնութագրերը։

Կիմ Չեն Ընն ավելի ուշ զննել էր նաև այլ մոդելի Aurus` այսպիսով ծանոթանալով ռուսական ներկայացուցչական դասի ավտոմեքենաների շարքից ինչպես սեդանին, այնպես էլ լիմուզինին:

Կիմ Չեն Ընը հաճախ է շրջում Maybach լիմուզինով:

Թիվ 1

Recent Posts

Գյումրին արժանի է իրական պայքարի՝ հանուն քաղաքի ապագայի, ոչ թե հերթական քաղաքական թատրոնի

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Գյումրիում տեղի ունեցող քաղաքական գործընթացները բացահայտում են…

21 minutes ago

Ժողովուրդն ինձ ուրիշով կփոխարինի՝ երբ ցանկանա. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Ինձ իշխանության ոչ ոք չի բերել:…

24 minutes ago

ԱՄՆ-ը «գրեթե» վերսկսել է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետախուզական տվյալների փոխանակումը Ուկրաինայի հետ շուտով կարող է վերսկսվել։ «Մենք…

25 minutes ago

Ընտրակեղծարար-ուզուրպատորներ, ձեզ ո՞վ է ժամանակին իշխանության բերել. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. Երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում…

26 minutes ago

Ո՞վ է կամիկաձե՝ թուրքի աչքերին նայելով սահմանի բերանին ապրի

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Շուրջ…

9 hours ago

Դիլիջանում վերաբացված Epicure-ը. նոր վայրում՝ հին ոգով

2025 թվականի սկզբին փակման մասին հայտարարած Epicure բար-սրճարանի կյանքում նոր փուլ է սկսվել: Epicure-ը վերաբացվել…

9 hours ago