

Առաջին ընթերցումից հետո խմբագրական փոփոխություններ են արվել «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխությունների նախագծում։
ՀՀ արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է, որ գործող օրենսդրությամբ սահմանված 17 պատվավոր կոչումներից կմնա միայն մեկը: Պատվավոր կոչումներ ստացած անձինք շարունակելու են օգտվել օրենսդրությամբ սահմանված իրենց իրավունքներից և արտոնություններից:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն անընդունելի է համարել օրենսդրական առաջարկը` նշելով, որ մի քանի անհաջող օրինակների հիմնավորմամբ վերացվում է անձի անհատական արժեվորման ինստիտուտը:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, վկայակոչելով համաշխարհային մրցանակաբաշխությունների ժամանակ տրվող կոչումները, արձանագրել է, որ արժեքավոր են այն կոչումները, որոնք տրված են ոչ թե պետությունների, այլ՝ անկախ կայացած մասնագիտական ակադեմիաների կողմից:
«Մենք բոլոր եղանակներով պետք է խրախուսենք արժանիքներ ունեցող մասնագետներին: Զուգահեռ չպետք է ստեղծենք իրավիճակ, երբ մարդն օգտագործում է այս կամ այն կոչումը որպես ոչ թե իր մասնագիտական ժառանգության կամ ստեղծագործության գնահատական, այլ՝ լրացուցիչ հնարավորություն օգտվելու որոշակի արտոնություններից, որոնցից չեն օգտվում մյուսները»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը:
Օրենսդրական փաթեթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունն ու ընդգրկվել ԱԺ նիստերի օրակարգում։
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…
Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…
Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…
Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…
«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…