

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման մեկամյակի առթիվ ելույթում հայտարարել է, թե անընդունելի են համարում ԵՄ դիտորդական առաքելության հասցեին տարբեր երկրներից հնչող անհիմն քննադատությունները: «Եւ աջակցում ենք առաքելությանը՝ իրականացնելու իր մանդատն ամբողջ ծավալով»,- ասել է Արմեն Գրիգորյանը՝ հավելելով,- «Առաքելությունը տեղակայվել է մեզ համար դժվար ժամանակներում և կարևոր գործառույթ է իրականացնում՝ դիտարկելու ՀՀ-Ադրբեջան միջազգայնորեն ճանաչված սահմանը ողջ երկայնքով։ Մեր գնահատականն այն է, որ առաքելությունը նպաստում է տարածաշրջանում կայունությանն ու կարևոր գործոն է ընթացիկ իրադարձությունների մասով թափանցիկությունն ապահովելու համար»։
Ավելի ուշ, լրագրողների հետ ճեպազրույցում նա անդրադարձել է Ներքին Հանդում վերջին միջադեպին։ Ըստ նրա, ԵՄ առաքելությունն այդ հատվածում չունի հասանելիություն, այլ միայն ՌԴ-ն է ներկա. «Եւ ՌԴ-ն չի կարողացել կանխել միջադեպը։ Ես համոզված եմ, որ իրականությունն այլ է՝ միանշանակ է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը կայունության դերակատարություն ունի։ Մենք ամբողջովին աջակցում ենք նրանց գործունեությանը և շարունակելու ենք աջակցել»։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…