Լրահոս 24/7

Քննարկումը վերաբերել է ազգային գեոպորտալ համակարգին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել է նաև Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։

Քննարկմանը մասնակցել են Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավոտիսյանը, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Գոռ Ավոտիսյանը, «ԲԷՑ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Դավիթ Միրզոյանը, «ՀԷՑ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, «Վեոլիա ջուր» ՓԲԸ ներկայացուցիչ Արթուր Մարտիրոսյանը, «Հայավտոկայարան» ՓԲԸ տնօրեն Կարեն Գրիգորյանը, «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրեն Հարություն Մովսիսյանը և այլք։

Քննարկումը վերաբերել է ազգային գեոպորտալ համակարգին, որտեղ պետք է կենտրոնացված լինի Հայաստանի Հանրապետության բոլոր ենթակառուցվածքների, պետական շենք-շինությունների, հասցեների, աշխարհագրական անվանումների, ճանապարհային ցանցի, ավտոճանապարհների, ընդերքի և այլ ոլորտների վերաբերյալ առկա տարածական տվյալները։

Հանդիպման ժամանակ քննարկվել է պետական տարբեր գերատեսչությունների ունեցած տեղեկատվությունը Կադաստրի կոմիտեի կողմից ազգային գեոպորտալ ինտեգրելու, ինչպես նաև դեռևս հավաքագրման ենթակա տեղեկատվության հավաքագրման ստանդարտների վերաբերյալ հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտ համագործակցել Կադաստրի կոմիտեի հետ՝ գործընթացը հնարավորինս արագ և անխոչընդոտ իրականացնելու վերաբերյալ։

Թիվ 1

Recent Posts

Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու

Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…

6 minutes ago

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE…

21 minutes ago

Եթե եկեղեցին դադարում է լինել հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ

«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը գրել է. Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող վերջին քննարկումների…

26 minutes ago

Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան

«Վստահ եմ, որ, այո, կկարողանանք, վստահ եմ, որ հաջողելու ենք, բայց շատ կարևոր է ընդդիմադիր…

43 minutes ago

Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg

Ամերիկյան հեղինակավոր Bloomberg պարբերականը գրում է, որ Հայաստանը ակնկալում է մինչև 13 միլիարդ դոլարի ներդրումներ…

55 minutes ago

Ռուսական գազը կմատակարարվի Իրան

Իրանում պատրաստվում են Ռուսաստանի հետ գազի մատակարարման վերաբերյալ պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում…

1 hour ago