Լրահոս 24/7

Կառավարությունը կերկարաձգի բնակարանների և բնակելի տների ռենովացիայի ծրագիրը

Կառավարությունը մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը կերկարաձգի Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների (ռենովացիա) պետական աջակցության ծրագիրը։ Նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 23-ի նիստում։

«2022 թվականի հունիսի 1-ից մեկնարկել է Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը, որով նախատեսվում էր շուրջ 2000 շահառուի տրամադրել ծրագրով ներգրավված վարկերի տոկոսների համար սուբսիդավորում։

2023թ. արդյունքներով շահառուների թիվն ավելի քան 7600 է, ինչն էլ իր հերթին խոսում է ծրագրից օգտվելու հարցում քաղաքացիների շահագրգռվածության մասին։ Բացի այդ, ծրագրի հաջողված լինելու մասին է վկայում նաև տարածքային առումով համաչափ բաշխվածությունը։

Ծրագրի ավարտը նախատեսված է 2024 թվականի հուլիսի 1-ին: 2023թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ վարչապետի կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում անցկացված խորհրդակցության շրջանակներում հանձնարարվել է նախաձեռնել համապատասխան իրավական ակտի ընդունում ծրագրի երկարաձգման նպատակով։ Ծրագրի երկարաձգմամբ շահառուների թիվը կավելանա ևս շուրջ 3000-ով»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Ծրագրի երկարաձգմամբ անհրաժեշտություն կառաջանա ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի ծախսերում կատարել համապատասխան փոփոխություններ և նախատեսված միջոցներն ավելացնել շուրջ 2000 նոր շահառուի համամասնությամբ։

Այդ նպատակով անհրաժեշտ կլինի ՀՀ 2024 թվականի պետական բյուջեում իրականացնել համապատասխան վերաբաշխում՝ ծրագրին հատկացնելով հավելյալ շուրջ 200 միլիոն դրամ, իսկ 2025 թվականի և հետագա տարիների համար հավելյալ անհրաժեշտ կլինի շուրջ 400 միլիոն դրամ։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

8 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

9 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

9 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

9 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

10 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

10 hours ago