Լրահոս 24/7

Այսօր ՀՀ կառաքվի ֆրանսիական պաշտպանական սպառազինության խմբաքանակը. Le Figaro

Պաշտպանական ոլորտում հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման շրջանակում այսօր և վաղը Հայաստան կայցելի Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն։

«Ֆրանսիան և Հայաստանը պահպանում են պատմական բարեկամական հարաբերություններ, սակայն պաշտպանական ոլորտում հարաբերությունները չեն հասել երկկողմ հարաբերությունների ինտենսիվության մակարդակին», – ասվում է Ֆրանսիայի նախարարների կաբինետի հայտարարության մեջ, որում հստակեցվում է, որ սա պատմության մեջ Ֆրանսիայի նախարարի առաջին այցն է Հայաստան։«Le Figaro»-ն հայտնում է, որ այսօր Հայաստան կառաքվի նաև ֆրանսիական զինամթերքի առաջին խմբաքանակը, ինչի մասին կողմերը պայմանավորվել էին դեռ 2023թ. հոկտեմբերին։

Դրանց մեջ կլինեն Safran ընկերության գիշերային տեսողության սարքեր, GM200 ռադարներ, որը թույլ կտա հայտնաբերել թշնամու ինքնաթիռը 250 կմ հեռավորությունից։

Նախատեսվում է նաև, որ ֆրանսիական բանակը կկազմակերպի լեռնային մարտական պատրաստության երեք դասընթաց հայերի համար։

Թիվ 1

Recent Posts

Վահան Կոստանյանը հանդիպել է ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…

5 minutes ago

Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև

Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…

2 hours ago

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

20 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

21 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

21 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

21 hours ago