Լրահոս 24/7

Կոպիրկինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների ավելի ամրապնդման մասին

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, թե հայրենիքի պաշտպանի օրը ևս մեկ առիթ է հիշելու Մեծ հաղթանակը, որը ԽՍՀՄ ժողովուրդները միասին կերտել են նացիզմի դեմ երկար պայքարում։

Նրա խոսքով, Հայաստանում այդ օրն առանձնահատուկ իմաստով է լեցուն, քանի որ խորհրդանշում է զինվորական եղբայրության այն խորը ավանդույթները, որոնք պատմության ընթացքում միավորել են Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդներին։

Դեսպանի կարծիքով, նացիզմի դրսևորումները ամբողջությամբ արմատախիլ չեն եղել, ուստի, պետք է պայքարել, որ այդ «չարիքը նորից չզարգանա», քանի որ ողջ աշխարհի համար է այն վտանգավոր։

Ըստ Կոպիրկինի, Հայաստանն ու Ռուսաստանը լուրջ մարտահրավերների են բախվում.

«Ուստի, հայրենիքի պաշտպանների նկատմամբ հարգանքը, մեր ԶՈՒ նկատմամբ հարգանքն ու երախտագիտությունն այսօր առավել քան պահանջված է։ Հունվարի 28-ին էլ ՀՀ-ում էր նշվում ԶՈՒ կազմավորման օրը և զգացվում էր, թե որքան հարգանք կա զինծառայողների, հայրենիքի պաշտպանների նկատմամբ, որքանով ենք նրանք պահանջված։

«ՌԴ-ն ևս ներկայում պայքար է տանում տանում նացիզմի դեմ, որը ոչ միայն անվտանգության, այլ նաև պետականության կյանքի ու մահվան պայքար է»։

Դեսպանը շեշտել է, որ «Արժանապատիվ կերպով նշելով այս օրը մենք նպաստում ենք մեր հոգևոր ներուժի, պետության և երկու ժողովուրդների միջև միության ամրապնդմանը»։

Այս համատեքստում նա նաև արձանագրել է, որ ավանդաբար այս օրը նշվում է նաև ՀՀ ՊՆ ներկայացուցիչների հետ, և ինքն ուրախ է այդ առումով։

«Ես ցանկանում եմ, որ մեր փոխգործակցությունը, մեր գործընկերությունը պահպանվեն, ավելի ամրապնդվեն։ Սա կարևոր է մեր երկրների համար։ Ես վտահ եմ՝ սա մեր ժողովուրդների շահերից է բխում»,- ասել է նա։

Թիվ 1

Recent Posts

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

7 minutes ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

1 hour ago

​Ո՞վ է թաքնված «ռուսաստանցի օլիգարխի» տեքստերի հետևում. Ռուբեն Ռուբինյանի հարցադրումը

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…

1 hour ago

Վահան Կոստանյանը հանդիպել է ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…

2 hours ago

Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև

Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…

3 hours ago

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

22 hours ago