Լրահոս 24/7

Ուկրաինան Բելգորոդն է գնդակոծել, Ռուսաստանը` Խերսոնը

Ռուսաստանի Բելգորոդի մարզի ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը վերջին մեկ օրվա ընթացքում հրետանիով և ականանետներով գնդակոծել են Բելգորոդի մարզը՝ արձակելով մոտ 30 արկ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր Telegram ալիքում գրել է, որ տուժածներ չկան։

«Բելգորոդի շրջանում 22 ականանետային արկ է արձակվել Ժուրավլյովկա գյուղի ուղղությամբ: Տուժածներ և ավերածություններ չկան․․․ Շեբեկինսկի քաղաքային շրջանում 3 ականանետային արկ է արձակվել Պանկով ագարակի ուղղությամբ, Նովայա Տավոլժանկա գյուղի վրա՝ 2 հրետանային արկ», – գրել է նա։

Բացի այդ, հարվածների հետևանքով տուն է վնասվել Գոլովինո գյուղական բնակավայրում և շինություն՝ Ստարի Խուտոր գյուղում։

Միաժամանակ Խերսոնի մարզի՝ Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող հատվածի իշխանությունները հայտնել են, որ Լվովո գյուղի գնդակոծության հետևանքով զոհվել է 59-ամյա խաղաղ բնակիչ։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

6 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

7 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

9 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

10 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

11 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

12 hours ago