Լրահոս 24/7

«Չեմ կարող գնահատական տալ, թե ինչն է ադրբեջանական կողմին խանգարում». Կոստանյան

Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հայտարարել է, թե ընթանում են քննարկումներ նախարարների ղեկավարած պատվիրակությունների միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ հանդիպման վերաբերյալ։ Սակայն դեռևս որոշում չկա։

Անդրադառնալով խաղաղության գործընթացին խանգարող հանգամանքներին՝ Կոստանյանն ասել է. «Չեմ կարող գնահատական տալ, թե ինչն է ադրբեջանական կողմին խանգարում, բայց կարող եմ վերահաստատել, որ հայկական կողմը շահագրգռված է և շարունակում է պատրաստակամ մնալ կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի հետ»։

Հարցին՝ իսկ ադրբեջանական կողմի մոտ կա՞ շահագրգռություն, նա նշել է. «Փաստը, որ հանդիպում տեղի ունեցավ Մյունխենում, կարելի է դրական համարել։ Բայց մեզ անհրաժեշտ է հանդիպումներից ու քննարկումներից ի վերջո անցնել ավելի պրակտիկ գործողւթյունների։ Պայմանավորվածություններին, որ վերջին 2-3 տարում ձեռք են բերվել երեք սկզբունքի շուրջ, փաստաթղթային արձանագրում պիտի տրվեն»։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

8 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

9 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

11 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

12 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

12 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

13 hours ago